Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
Արտաքին ՔաղաքականՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։Զրույցի ընթացքում Աժ նախագահը Տիկին Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։