ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ Քոչարյան Այո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար. Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը խոսեց Մարտակերտում զոհված իր հարազատի մասին Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան. Քոչարյան Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան 

Պատերազմը պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, եւ այնուհետեւ մենք կշարժվենք առաջ․ Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ին

Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին՝ անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային Արցախի նկատմամբ։

Հարցազրույցն ներկայացնում են ստորեւ.

«Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռեւս հրադադարի հաստատման հույս կա։

 

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձեւաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, եւ այնուհետեւ մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք եւ աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման եւ հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը եւ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության եւ անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից եւ Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլեւս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետեւ մենք հետեւում էինք այդ իրավիճակին, եւ այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետեւյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձեւերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սեւով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաեւ ձեր ժողովուրդի անվտանգության եւ այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք եւ Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարեւոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչեւ 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջեւ էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների եւ բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, եւ այսօր պարզ երեւում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսեւորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, եւ մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային եւ Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք եւ որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու եւ խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, եւ նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում եւ այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից եւ արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, եւ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետեւողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն եւ ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, անհնար է գերակայություն հաստատելը: Որեւէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, եւ նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որեւէ զիջում, որեւէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման. 168.am ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊՌոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու չի մեկնել ՄոսկվաՊաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ-որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) «Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ ՔոչարյանԱյո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար. Ռոբերտ ՔոչարյանՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթովՌոբերտ Քոչարյանը խոսեց Մարտակերտում զոհված իր հարազատի մասինԱրցախցիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայկական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին․ Քոչարյան Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան. ՔոչարյանԵթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան Ադրբեջանը ՄԻԵԴ-ին է տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք գերիների վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարն այցելել է Արգելոցապարկային համալիր և անտառային տնտեսություններ Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport Տավուշում հուլիսի սահմանային կոնֆլիկտը հրահրել է հայկական կողմը․ Ռոբերտ Քոչարյան Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարԱրցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները ՀՀ թեկնածուն ընտրվեց Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ Իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմն անխուսափելի դառնա. Ռոբերտ Քոչարյան Գյուղի կամավորական տղերքն ե՞ն միայնակ որոշում կամ որոշելու պետական սահմանը. Գրիշա Հարությունյան (տեսանյութ)Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևերն ամուր հիմք կդառնան Արցախի ճանաչման համար. ԱՀ ԱԳՆ Վարդենիսցի Մոշն իր վրա է վերցրել ականանետից արձակած արկի հարվածը` փրկելով երկու ժամկետային զինծառայողիՔասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. համայնքի ղեկավար Եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Նոյեմբերի 9-ը պատերազմի ավարտ չդարձավ, արժանապատիվ խաղաղության մեկնարկ չդարձավ. Արմեն ԱշոտյանԱռաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է. Հովհաննես Մանուկյան«Հայի չուզողությունն» ու Մեղրին. Փաշինյանի ծրագրերը 19 տարի անց իրականություն են դառնումԳագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից Փաշինյանը պետք է հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան Օծանելիքի խանութից գողություն կատարած անձանցից մեկը սպառնացել է պայթեցնել իրեն (տեսանյութ) Բացվել է ժամանակավոր անվճար հացատուն. Աննա ՀակոբյանԽաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը. Սերգեյ ՇոյգուՈ՞ր արժանիքների համար են մանդատը վայր դրած պատգամավորները նոր պաշտոններ ստացելՌուսաստանի և Արցախի միջև շուտով չվերթներ կսկսվեն. Ռիա ՆովոստիԱրարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը Դեկտեմբերի 4-ի դրությամբ կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում. ԱՆ
Ամենադիտված