Ես ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներ Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ) Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ) Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Աղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

«Փաստ». «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ համոզվեցինք, որ մենք գործում ենք թուրքական սովորույթի դեմ: Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտելու ադրբեջանա-թուրքական վարքագիծն այսկերպ է մեկնաբանում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Պայմանավորվել եւ առաջինը խախտել պայմանավորվածությունը, պայմանավորվել, բայց մտքում ունենալ հակառակը: Ընդհանրապես, հնարավոր ամեն բան խախտելը թուրքական ավանդույթ է: Հետեւապես, այլ բան ակնկալելը պարզապես միամտություն է: Եթե թուրքն ինչ-որ բան է ասում, մտածեք հակառակը, եւ դուք միշտ ճիշտ կլինեք»,«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի մասին վկայակոչեց, բայց միաժամանակ հետեւյալ հարցադրումն արեց. «Քաղաքակիրթ աշխարհն իր քաղաքական վարքագծում արդյոք քաղաքակի՞րթ է: Շատ մեծ հարցական է սա: Եթե աշխարհը քաղաքակիրթ լիներ, հակաքաղաքակրթությունը կրող Թուրքիային վաղուց պետք է չափավորած լիներ: Ժամանակին աշխարհի առաջավոր հումանիստները, գրականագետներն ու գիտության մարդիկ ասում էին՝ ի հայտ եկան թուրքերը՝ որպես քաղաքակրթության հակոտնյա: Թուրքերը քաղաքակրթության թշնամի են, իսկ մեր պատկերացրած «քաղաքակիրթ աշխարհը», որը պետք է աջակցեր հայ ժողովրդին, որից քրիստոնեական աշխարհի լույսն է գալիս, ստացվում է, որ աջակցում է հակաքաղաքակրթությանը»:

Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան պարզապես գերտերություններ, որոնց ասածը թուրքերը չեն անում: «Այդ վարքագիծն են դրսեւորում՝ հավանաբար մտքում ունենալով դարերով փաստարկված այն հիմքը, ըստ որի՝ աշխարհը հետեւողական չէ իր իսկ վարած քաղաքականությանը, եւ աշխարհը հետեւողական չէ իր որդեգրած արժեքներին: Այսօր, օրինակ՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքը համաշխարհային իրավական մտքի ամենաբարձր գլուխգործոցն է, բայց չէ՞ որ այսօր աշխարհն այդ իրավունքը չի հարգում: Հետեւապես, գործում է հոտառությունը. ընդհանրապես թյուրքական էթնոսի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է: Լավ հոտառություն ունի եւ հավանաբար լավ գիտի աշխարհի քաղաքական պատկերը: Միգուցե լավ հասկանում են, որ իրենց չեն նեղելու, ու դրա համար շարունակում են խախտել ամեն հնարավոր բան»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրադադար, մեծ հաշվով, չի լինելու, ու մեր բանակը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես մինչ օրս է գործում: Քաղաքագետի խոսքով, առհասարակ, պետությունների եւ հատկապես գերտերությունների քաղաքականությունը ազգային շահերի վրա է հիմնված:

«Մենք, որպես ժողովուրդ, առաջնային ենք համարում այն, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ պետք է բարոյական բաղադրիչը լինի: Բայց, օրինակ՝ գերմանացիներն ասում են, որ աշխարհում իրենց ազգային շահերից բարոյական ոչինչ չկա: Յուրաքանչյուր պետություն իր ազգային շահն է համարում բարոյական: Պետությունները թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենց համար հարմար պահերի են կիրառում: Մեր պարագայում դեռ հարմար չէ այն կիրառել: Մենք միջազգային իրավունքը լավ գիտենք, բայց հստակ մի բան պետք է իմանանք. որպեսզի իրավունքն աշխատի, յուրաքանչյուր իրավունքի հետեւում պետք է հզոր բանակ լինի: Այսօր կարող եմ փաստել, որ մեր բանակը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր դիվանագետները պետք է բանակցեն, անգամ երկարաձգեն այդ բանակցությունները, որ մեր բանակը կարողանա ազատագրել այն տարածքները, որոնք որ պետք է: Իրավունքին տեր լինելու համար կարեւոր է հզոր բանակը, որը եւ կա: Որքան բանակն առաջ գնա, այդքան էլ իրավունքը կաշխատի»,-շեշտեց Հ. Սուքիասյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքին՝ նա նշեց, որ նպատակը, մեծ հաշվով, Հայաստանի պետականությունը փլուզելն է: «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, եւ պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք հարց, տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից:

Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը եւս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք: Հիմա մտել է ու փորձում է Հարավային Կովկասը արյան բաղնիքների վերածել: Բայց իրականում դեմ են առել հայկական պատնեշի, որը լավագույնս է աշխատում: Ես մի բան կարող եմ վստահեցնել՝ հեռանկարի մեջ Թուրքիան չափավորվելու է: Վստահեցնում եմ՝ Թուրքիային չափավորելու են: Իհարկե, կան այլ տեսակետներ եւս:

Ասում են՝ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որ Թուրքիան այստեղ ուժեղանա, որովհետեւ այդպես Ռուսաստանի դիրքերն են թուլանում: Բայց եթե Թուրքիան այստեղ ուժեղացավ կամ շարունակեց խժդժությունները, դեմ է առնելու Ռուսաստանի միջուկային զենքին, մեզ օգնելու է նաեւ Իրանը, որովհետեւ պանթուրքիզմի արեալի ձգումը Իրանի սահմաններ Իրանի համար մահ է: Թուրքիան Ադրբեջանին անուղղակի ձեւով կօգնի, բայց ուղիղ պայքարի մեջ չի կարող մտնել: Հասկանալով, որ արդբեջանցին այլեւս մեր դեմ կռվելու ոչ մի շանս չունի, կչափավորվի, բայց այս պատերազմի մեջ ուրիշ դերակատար էլ կա: Դա Իսրայելն է՝ Հոլոքոստ տեսած պետությունը, որն այսօր հովանավորում է ցեղասպանության գյուտարարին՝ Թուրքիային:

Հետեւապես, Իսրայելը եւս ցեղասպան պետություն է: Սա նշանակում է, որ մեր բանակն այսօր շատ ավելի մեծ բանի դեմ է կռվում, քան պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմն է: Դժվար է, բայց մեր բանակը լավագույնս է կռվում: Մեր բանակը չեզոքացրեց նրանց բլից-կրիգի նպատակը: Մեծ հաշվով, եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվեց, Թուրքիան շանս չունի, չափավորվելու է: Բայց ամենակարեւորը կռվելն է, ամենակարեւորը բանակն է: Ամեն բան ճիշտ է՝ դիվանագիտությունը եւս, բայց մեր գերխնդիրն այս պահին բանակը առաջ մղելն է»,-ասաց նա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ում նախորդ տարվա ապրիլի համեմատ 24 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղելՈւկրաինայում ավելի քան 400 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականությանՀայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետներըՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրըՎիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին (տեսանյութ)ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներՄեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Այսօր զանգը խփեց, ազգը զարթնեց, պետք է համախմբվենք ու պահենք մեր հողերը (տեսանյութ)Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)Երգիչ Արամոն, Աշոտ Գևորգյանը ու այլ մշակութային գործիչներ միացան երթին (տեսանյութ)Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ)Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին (տեսանյութ)Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ովՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնելԱնհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանըԱղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված