Գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 դրամ․ ողջ հասույթը կփոխանցվի հիմնադրամին․ Լևոն Արոնյան
ԲլոգոսֆերաՀպարտությամբ տեղեկացնում եմ, որ երեկ «Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 ԱՄԴ, գրել է Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Վաճառքի ողջ հասույթն այսօր փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին: Այսօրվա արդյունքից ոգեշնչված և, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոշել եմ ևս մեկ օր նվիրել գրքի վաճառքին՝ որի ընթացքում ինքս կմակագրեմ գրքերը: Մանրամասները՝ շուտով:
Ուզում են խորին շնորհակալությունս հայտնել մեր միջոցառման բոլոր մասնակիցներին, կամավորներին և աջակիցներին՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին, Երևանի քաղաքապետարանին, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիային, Շախմատի տանը, Երևանի պետական կոնսերվատորիայի քառյակին, նկարիչ Ռուբեն Մալայանին և դիզայներ Նարեգ Սուսանիին: Հատուկ շնորհակալություն գլխավոր կազմակերպիչներին՝ իմ ընկեր Վազգեն Աղուզումցյանին և սիրելի ընկերուհի Անի Այվազյանին: Հպարտ եմ մեր միասնականությամբ»: