Ղարաբաղում ռուս խաղաղապահները կաջակցեն հրադադարի ռեժիմի պահպանմանը․ Պեսկով
Արտաքին ՔաղաքականՂարաբաղում ռուս խաղաղապահները կաջակցեն հրադադարի ռեժիմի պահպանմանն ու բոլոր ռազմական գործողությունների կանխմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա անվտանգության ապահովում է: Դադարը տեղի է ունեցել պատերազմող կողմերի, այսինքն՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ: Խաղաղապահներին կոչ է արվում արձանագրել և պահպանել հրադադարը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը հավելել է, որ խաղաղապահները զինված են՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։