ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է. Իվետա Տոնոյան
Քաղաքական«ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում...Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին....»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: