Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Դժվարն անցել ա, էլ կյանքիս վտանգ չի սպառնում, հաստատ գալու եմ. անմահացած Վահե Ադյանի վերջին խոսքերը՝ եղբորը

Հասարակություն

Վահե Ադյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք ընկան ռազմի դաշտում՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Հերոսը դերասան էր, որը սիրում էր բեմը և պարբերաբար հանդիսատեսի դատին էր ներկայացնում իրեն՝ կերտելով տարբեր հետաքրքիր կերպարներ:

Վահեն շատ մարդամոտ էր, շփվող, բոլորին սիրում էր, չկար այնպիսի մեկը, որ Վահեի օգնության կարիքն ունենար ու Վահեն չօգներ նրան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց Վահեի եղբայրը՝ Գեորգի Ադյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ Վահեն բավականին նեղացկոտ էր, բայց նրա նեղանալը տևում էր, ընդամենը, վայրկյաններ. « Ինձանից շատ էր նեղանում, միշտ կռվում էինք, բայց 5 րոպե հետո նայում էր ինձ, ժպտում, ու արդեն հասկանում էի, որ բարիշել ենք: Վահեն շատ աշխույժ էր, ամեն ինչ արագ-արագ էր անում, կողքից երևում էր, որ ինքը շտապում է, տուն մտնելն ու տանից դուրս գալը կայծակնային արագության էր»,- նշում է հերոսի եղբայրը:

Վահեն շատ էր սիրում բեմական կյանքը, սիրում էր նաև հաճոյախոսություններ լսել իր հասցեին, որն էլ ոգևորում էր նրան ավելի կատարելագործվել. «Եղբայրս սիրում էր վայելել կյանքը: Վահեն ապրում էր բեմով, միշտ ասում էր, որ ցանկանում է լուրջ կերպարներ խաղալ, չէր սիրում հումորային դերերը»,- ընդգծում է Գեորգին:

Վահեն լավագույնն էր ոչ միայն բեմում, այլև դպրոցում, ըստ մեր զրուցակցի, նա դպրոցում շատ լավ էր սովորում, շատ տաղանդավոր էր, և ուսուցչկան անձնակազմը  միշտ Վահեին էր տանում ամենաազդեցիկ ասմունքի մրցույթներին: Իսկ Վահեի հաջող լինելու բանաձևը՝ ըստ եղբոր... «Վահեն միշտ ժպտում էր, դեմքին միշտ ժպիտ կար, դա էլ նրան հաջողություն էր բերում: Բոլորը Վահեին իր սիրուն ժպիտով են հիշում»,- ասաց Գեորգին:

Ճիշտ է, Վահեն փոքր էր, բայց միշտ բոլորին տալիս էր կարևոր խորհուրդներ. «Միշտ մեր կողքին էր, օգնում էր բոլոր գործերում: Եթե հանկարծ սխալվում էլ էինք,  մեզ ասում էր՝ ճիշտ եք արել, չնեղվեք հանկարծ, մարդիկ իրենց սխալների վրա են սովորում»,- վերհիշում է եղբայրը:

Հերոսը, նախքան բանակ զորակոչվելը, սիրահարվել էր Էմմա անունով մի աղջկա, որին քոլեջից տուն ճանապարհելը իր համար իսկական տոն էր. «Ամեն առավոտ ժամը 11-ին Վահեն զանգում էր իր ընկերոջը՝ Վարդանին ու ասում՝ գնացինք, շուտ արա: Գնում էին, կանգնում մինչև 2:45, որ Էմման դուրս գար ու ճանապարհեր տուն: Ամեն անգամ Վարդանին նախազգուշացնում էր՝ հանկարծ ծպտուն չհանես, ու հիացած ամբողջ ճանապարհին նայում էր Էմմային»,- պատմում է Գեորգին:

Վահեն բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին: Նա ծառայության ընթացքում միշտ ունեցել է շատ բարձր ու մարտական տրամադրություն և երբեք ոչնչից չի բողոքել, և անգամ իր եղբոր հետ ունեցած վերջին հեռախոսազանգի ժամանակ մարտական տրամադրությունը անփոփոխ է եղել. «Վերջին անգամ խոսել ենք հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 29-ին, ինձ ասաց՝ աղբե՛րս, ամեն ինչ լավ ա, դժվարն անցել ա, էլ կյանքիս վտանգ չի սպառնում, ես հաստատ գալու եմ...» ,-մեծ ցավով Գեորգին վերհիշում է եղբոր վերջին խոսքերը:
 
Վահեն զոհվել է հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
Ամենադիտված