Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

ՊՆ պարզաբանումը՝ համացանցում ակտիվորեն շրջանառվող տեսանյութի մասին

Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։

Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններիընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։

2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա,ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստամբուլում դատարանը կնոջը դատապարտել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Ամենադիտված