Վարչապետը՝ իր նկատմամբ հանրային վստահության մասին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ հարցին: Փաշինյանն այս մասին խոսեց իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ կարծու՞մ է արդյոք, որ իր նկատմամբ հանրային վստահություն բավարար է, որ մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին՝ Ադրբեջանի հետ:
«Հիմա գործնականում տեղի են ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց: Եվ, եթե պարզվի, որ բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին: Եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,-ասաց Փաշինյանը: