Առողջությո՛ւն Արարատին, թող արագ ոտքի կանգնի, իրեն էլ շատ հարցեր կան ուղղելու. Արմեն Աշոտյան
ԲլոգոսֆերաՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սրանց անբարոյականությունը գիտե՞ք ուր է հասել:
Այսօր, ԱԺ-ում ողբ կապելով դռների բռնակների և վնասված գույքի մասին, նրանցից և ՈՉ ՄԵԿ չհիշատակեց իրենց ընկեր ու ղեկավար խոսնակին:
Փաստորեն, Միրզոյանը մի բռնակի չափ էլ չկա իրենց համար։
Դուք ի՞նչ եք սպասում, որ նրանք շուշեցու, հադրութեցու, քարվաճառցու ցավը հասկանայի՞ն։ Զովածների ընտանիքների մորմոքը կիսերի՞ն։ Վիրավոր ու անդամահատվածների դարդո՞վ ապրեին։
Առողջությո՛ւն Արարատին։ Թող արագ ոտքի կանգնի, իրեն էլ շաաատ հարցեր կան ուղղելու...»: