Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին 

«Ես կխելագարվեի, որ իմանայի՝ իմ երեխան, թեկուզ մահացած վիճակում, կարող է գտնվել թշնամու ձեռքում»

Հասարակություն

«Գեղամս բավականին համեստ, չափված երեխա էր. ինքը ոչ մի թերություն չուներ, այնպես չէ, որ իմ երեխան է այդ պատճառով եմ գովում նրան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերում զոհված ժամկետային զինծառայող Գեղամ Ավդալյանի մայրը՝ Սրբուհի Առաքելյանը:

Գեղամն ընտանիքի ավագ զավակն էր: Նա ծնվել և մեծացել էր Բուլղարիայում, բայց, հանգամանքների բերումով, 2011 թվականին ընտանիքով վերադարձան Հայաստան. «Տղաս Բուլղարիայում իր սեփական ուժերով կարողացավ ընդունվել մաթեմատիկայի թեքումով դպրոց, այն ավարտելուց հետո վերադարձանք հայրենիք: Այստեղ շատ կարճ ժամանակում կարողացավ սովորել հայերեն տառերը և ընդունվեց խոհարարական քոլեջ»,- ասաց տիկին Սրբուհին:

Մայրը պատմում է՝ Գեղամը ազատ ժամանակը շատ էր սիրում անցկացնել խոհանոցում: Նա ցանկանում էր ավարտել խոհարարական քոլեջը և նոր զորակոչվել բանակ, այդ պատճառով Գեղամը ծառայության էր անցել նախատեսվածից 6 ամիս ուշ:

Նա զորակոչվեց բանակ 2020 թվականի հուլիսի 9-ին: Գեղամը ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, նա միշտ ուներ բարձր տրամադրություն: Պատերազմի սկսվելը Գեղամի մայրը իմացել է իր որդուց. «Ինձ հետ մի տարօրինակ բան էր կատարվում, ես, անկախ ինձանից, ուզում էի լաց լինել, 2 ժամ անց տղաս զանգահարեց, ես հարցրեցի՝ տղա՛ս, ի՞նչ կա բա, ո՞նց ես, ես դա հարցրեցի, քանի որ երկար ժամանակ էր՝ չէր զանգահարել և անտեղյակ էի, թե իրականում ինչ է կատարվում: Գեղամս ինձ ասաց՝ մամ ջան, ինչ-որ լսել ես, ճիշտ ես լսել, բայց ես ոչինչ չէի լսել, հարցրեցի՝ ինչ է եղել, ու ասաց, որ պատերազմ է սկսվել»,- վերհիշում է տիկին Սրբուհին:

Գեղամը օրեր շարունակ շատ անհանգիստ էր, քանի որ իրենց տղաների մեծամասնությունը չկար, և ինքը կարծում էր, թե նրանք զոհվել են..«Այդ թեժ մարտերի ժամանակ Գեղամս մտածում էր իր ընկերների մասին, մի քանի օր անցավ ու որդիս ուրախ ինձ զանգահարեց ու ասաց, որ տղաները ողջ և առողջ են, նրանց բան չի պատահել»,- նշեց հերոսի մայրը:

Գեղամը հանգստացրել է մորը, ասելով՝ իրենց մոտ այդքան էլ թեժ կռիվներ չկան, այնինչ նա գտնվել է ամենաթեժ կետերում: Դեպքից մեկ օր առաջ Գեղամի տրամադրությունը այդքան էլ լավ չէր, և տրամադրության անկումը մայրիկին բացատրել էր իր հոգնած լինելով. «Շատ անտրամադիր էր Գեղամս: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին: Ինքը ներքևում է եղել, ընկերը ասել է մի գնա, Գեղամն էլ պատասխանել է, որ չի կարող չգնալ, քանի որ բոլորը 2001 և 2002 թվականին ծնված երեխեք են ու սխալ է նրանց մենակ թողնելը; Գեղամս գնաց ու այդպես էլ հետ չեկավ»,- ցավով ասաց տիկին Սրբուհին:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, ռազմի դաշտից Գեղամի մարմինը դուրս է բերել մի հրամանատար՝ իր կյանքը վտանգելով, որին անպայման գտնելու է և իր խորհին շնորհակալությունն է հայտնելու. «Որքան ծնողներ կան, որ մղկտում են, քանի որ այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց երեխաների մարմինը, բայց շնորհիվ այդ հրամանատարի ես կարողացա իմ երեխայի մարմինը պատվով հանձնել հողին: Ես կխելագարվեի, որ իմանայի՝ իմ երեխան, թեկուզ մահացած վիճակում, կարող է գտնվել թշնամու ձեռքերում»,- ընդգծեց մայրը:

Գեղամն ուներ ընկերուհի, բայց այդ ամենին նրա մայրը այդքան էլ լուրջ չէր վերաբերվում, մինչև այս դեպքի պատահելը. «Մտածում էի՝ երեխեք են, հեռախոսազրույցով շփվում են իրար հետ, բայց ես չգիտեի, որ այս աստիճան լուրջ է ամեն ինչ: Հիմա ընտանիքներով մտերիմ ենք, ու այդ աղջկա ծնողները այնքան լավ են կարողացել ճանաչել տղայիս. ես չգիտեի, որ նա այդքան ամաչկոտ կարող էր լինել»,- նշում է մեր զրուցակիցը:

Հերոսի մայրը, մեզ հետ զրույցում նաև ասաց, որ իր տղայի ընկերուհուն, որն, ընդամենը, 18 տարեկան է, հորդորում է, որ անպայման վերադասավորի իր կյանքը, քանի որ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է. «Ինքը շատ ծանր է տանում որդուս կորուստը, փորձում եմ իրեն հույս տալ, որ բնականոն ձևով շարունակի իր կյանքը, քանի որ 18 տարեկան աղջիկը պետք է և պարտավոր է իր կյանքը շարունակի»,- եզրափակեց վերջինս:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին
Ամենադիտված