Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր «Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ փուլում են «նախկինների» դեմ հարուցված քրեական գործերը ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16 ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան 

Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ․ Արմեն Գեւորգյան

Քաղաքական

Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվիԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր Սրանից հետո էլ կլինի՞ գեթ մեկ հայ, որ սրան պաշտպանի. Գեղամ Մանուկյան (լուսանկար) Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ռուսաստանում հաղթանակի շքերթի փորձի ժամանակ տանկ է բռնկվել (տեսանյութ) Ես սիրել եմ, երբևէ չեմ զղջում դրա համար. Գայանե Ասլամազյանը՝ թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու մասին Բաքուն խոստանում է ևս վեց զորամաս ձեւավորել Հայաստանի հետ սահմանին «Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Հադրութն ու Շուշին տուն ենք վերադարձնելու. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն այցելել է Եռաբլուր և Մանվել Գրիգորյանի շիրիմին Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ (տեսանյութ) Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ փուլում են «նախկինների» դեմ հարուցված քրեական գործերըՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Զենիթ»-ը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով Այսօր այցելեցինք պատերազմում անմահացած Վահան Աղախանյանի ընտանիքին. Աննա ՀակոբյանՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերինՈւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16Կարող եք ոգևորության մի սկիզբ դնել՝ վաղը ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 15Թուրքիայի նոր հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան. ռազմագետ Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՖրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել «Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված եւ մեկ ցուցակով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)Ով է ծննդաբերությունից հետո մահացած կինըՈվ է ՀՀ նոր փոխոստիկանապետը. կենսագրություն Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունըՄերը սեփական մոդել է. Քերոբյանի պատասխանը աշակերտի «բարդ» հարցին Թավշյա հեղափոխության մասին ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին Տեսահոլովակի անոնս. Աննա Խաչատրյան` «Շուշի» (տեսանյութ)Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալԱդրբեջանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակել Սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից. թուրքագետ Հայտնի է` երբ Լևոն Արոնյանը կտեղափոխվի ԱՄՆ Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը՝ սխալվեցին. Էդուարդ Շարմազանով Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում ընդունելությունը կվերսկսվի Ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում պատվաստվել է Sputnik V պատվաստանյութովՇուշիում կառուցվող MHP կուսակցության դպրոցում սովորելու են, որ տարածաշրջանը թուրքական է Ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը. մեկնարկում է Antinikol հականիկոլական շարժումը. ՄինասյանՇառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ France 3 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդունՆեյմարը «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառըԱրտենի գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածների վիճակը ծանր է Շատ լավ միտք է. ուսանողները` Գագիկ Ծառուկյանի առաջարկի մասին․ (տեսանյութ)
Ամենադիտված