«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 

Արշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերը

Վերլուծական

Վստահաբար, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։ Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար: Արժե հիշել այն բազում ճակատամարտերը, ուր զինվորին մարտի մղող ոգին եղել են հավատն ու հայրենիքին նվիրվածությունը։ Դա է պատճառը, որ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն պարզվում է, որ եկեղեցու՝ օրենքներով և Սահմանադրությամբ ամրագրված առանձնահատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։ 
Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել 2018 թվականին իշխանափոխության իրականացման հարցում, հետևողականորեն գրոհում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իշխանությունների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական մյուս միավորումներին։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում եկեղեցու լայն լիազորությունները նվազեցնելու՝ անգամ գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հարցերում նոր հստակեցումներ մտցնելու վերաբերյալ։ Եվ սա եկեղեցու դեմ արշավի միայն մեկ դրվագն է:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ արշավն սկսվեց անմիջապես հեղափոխությունից հետո, երբ իշխանությունների բարձր հովանու ներքո թատերաբեմում հայտնվեց՝ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը: Իրավիճակը այն աստիճան էր լարվել, որ գործը հասավ Գարեգին Բ-ի ավտոմեքենայի ճանապարհը փակելուն և  Վեհարանի շենքը գրավելուն: Այնուհետև այս շարժումը ուշագրավ կերպով մարեց: Այդ նույն շրջանում տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանը կաթողիկոսի աթոռը առաջարկել էր Արամ Ա-ին, վերջինս, սակայն, կտրուկ մերժել էր այդ առաջարկը, արդյունքում՝ ՀԱԵ-ի դեմ սկիզբ առած առաջին արշավը դադար վերցրեց: 

Եթե առաջին անգամ Վեհարանը գրավելիս, երբ իրավապահ համակարգը իր գործառույթները չիրականացրեց որպես կառույց, Փաշինյանը չէր երեւում, հակառակը՝ հիմնավորում էր, որ եկեղեցին անջատ է պետությունից, հաջորդ անգամ ուղղակիորեն ինքը ձեռնոց նետեց։ Փաշինյանի ԱՄՆ-ում արված կտրուկ հայտարարություններով եւ BBC-ի՝ վարկաբեկիչ հոդվածներով եկեղեցու դեմ գործող մարգինալ խումբը վերակենդանացավ:  Արշավի վերաբացման պատճառն էլ թերևս այն էր, որ հենց այդ շրջանում սկսվեց ակտիվորեն քննարկվել այսպես կոչված` Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը, ինչին Մայր Աթոռը սկզբունքորեն և անթաքույց դեմ արտահայտվեց, ինչին էլ հետևեց Փաշինյանի կողմից ԱՄՆ-ում արված՝ եկեղեցուն ծնկի բերելու և հակահարված տալու մասին հայտարարությունները:

Կաթողիկոսի դեմ արշավը նոր թափով շարունակվեց այն բանից հետո, երբ նա կոչ արեց ազատել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: Այդ հայտարարությունը իշխանական շրջանակները անչափ ցավագին էին ընդունել: ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ վաղուց կարևոր են համարել համայն հայության կաթողիկոսին փոխելու հարցը: Կարծում եմ, որ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, որը տասնամյակներ շարունակ լռել է, այսօր արդեն, նոր իրավիճակում, կարող է դատական կարգով հանդես գալ որպես Ռոբերտ Քոչարյանի դեմ կանխարգելիչ միջոցառումների փոփոխության երաշխավոր և դրա համար գումար ստանալ: Կարծում եմ, որ գումար կլինի»:

Ամենաուշագրավն այն էր, որ կաթողիկոսի այս հայտարարության հաջորդ իսկ օրը ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին։ ԱԱԾ ներկայացրած փաստերից հայտնի էր, որ խոսքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, որի անունը 2013-ին հայտնվել էր Հետք պարբերականի հետաքննական հոդվածում՝ կապված կիպրոսյան օֆշորում գործարքների հետ։ Մինչ օրս վարույթը իրականացնող մարմինը չի ներկայացրել Կճոյանի մեղավորությունը ապացուցող գեթ մեկ ապացույց և ավելի քան ակնհայտ է, որ քրեական գործը պայմանավորված էր նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսի հնչեցրած հայտարարության հետ: 

Հաջորդ խոշոր արշավը եկեղեցու դեմ տեղի ունեցավ համավարակի տարածման օրերին, երբ օգտվելով առիթից, որ հայկական մեդիան գտնվում է արտակարգ դրության մեջ, իշխանությունների սորոսական թևը ամենաթողության պայմաններում ուղղորդված արշավներ էր կազմակերպում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Բանն այն է, որ սորոսականներին անչափ մտահոգել էր այն փաստը, որ եկեղեցին չի հետաձգում պատարագները, հետևաբար կորոնավիրուսի տարածումը դառնում է շատ ավելի հավանական: Իհարկե, հասկանալի է, որ եկեղեցին որևէ մեկին ստիպելով պատարագի չի տարել, սա այն դեպքն է, երբ պետք էր ապավիներ Փաշինյանի անձնական –սոցիալական պատասխանատվության վրա, չէ որ հենց դրա վրա էլ հույսները դրել էին հենց իրենք՝ իշխանությունները: Հասկանալի է նաև, որ վաղ թե ուշ Մայր Աթոռը անելու է պաշտոնական հայտարարություն, ինչը և եղավ, սակայն սորոսականներին դա, կարծես թե, չի հանգստացնում: Սորոսականներն էին նաև, որ առաջիններից և ամենամեծ աժիոտաժով սկսեցին ռասկրուտկա անել Գարեգին Բ-ի փախչելու ֆեյք նյութը: 

Հնչեցին մտքեր, որ եկեղեցին պետության թիվ մեկ թշնամին է: 


Սակայն, այստեղ հարկ է նաև վերհիշել տվյալ մտքի հեղինակի գիտական անցյալը, որը սերտորեն կապվում է Սորոսի Հայաստանյան հիմնադրամի ծրագրերի հետ: 

Եղան նաև բացահայտ ծաղրող գրառումներ, որոնք ցանկության դեպքում իրավապահները կարող էին ուշադրության արժանացնել: 


Սորոսական մեկ այլ կարկառուն գործիչ՝ Արթուր Սաքունցը այս ընթացքում զբաղված էր պարզելով, թե Առաքելական եկեղեցին քանի սպասավոր ունի, ինչքան անշարժ և շարժական գույք ունի և ինչ մակերեսով, քանի հողակտոր և ինչքան մակերես ունի։ 

Մինչ այդ էլ կրթության նախարարություն սողոսկած սորոսականների ջանքերով կրթական ծրագրերից հանվեց Եկեղեցու պատմություն առարկան: Մայր Աթոռի կողմից այս քայլը միանշանակ քննադատության արժանացավ, սակայն այս անգամ էլ իշխանությունները մարտի նետեցին մյուս ծանր հրետանին՝ ֆեյքերի գվարդիան, որոնց միջոցով փորձ էր անում ստեղծել տպավորություն, որ հասարակության մեծամասնությունը կողմ է այդ որոշմանը և ողջունում է այն: 

Եկեղեցու դեմ վերջին արշավը սկսվեց նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիրը ստորագրելուց հետո և շարունակվում է մինչ օրս:  Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանը ուղիղ եթերում կրկին անգամ սպառնաց հաշվեհարդար տեսնել պատերի տակ վգնստացողների հետ: Նոյեմբերի 10-ին արդեն Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։ 

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նա կոչ էր անում առաջնագծի տղաներին գալ Երեւանում և «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը» հայտարարել է հետևյալը՝ Հայաստանի վարչապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար։ 

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեիպիսկոպոս սրբազանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Երփներանգը պարտվեց սեւ ու սպիտակին, պետական գործիչը՝ բլոգերին, իրական Հայաստանը՝ «ֆեյսբուքյան» Հայաստանին»: 

Այս հայտարարությունների կուլմինացիան եղավ այն, որ  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանին հրավիրեցին ԱԱԾ ու սպառնացին՝ պահաջնելով, որ չհամարձակվի այլևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել: ԱԱԾ-ն, ընդ որում, հերքել է այդ լուրը, իսկ ահա Էջմիածինը՝ հաստատել: Սրբազանն ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: Ընդ որում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը իր հարցազրույցներից մեկում բաց տեքստով հայտարարել էր, որ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ կազմակերպված արշավ է եղել: Որոշ համաձայն ԱԱԾ մեկ այլ նախկին պետի՝ Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է հենց եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ տրված ապօրինի հրամանները, որոնք Համբարձումյանը չի ցանկացել կատարել: 

Փաստորեն, իշխանությունները հավատարիմ են մնում իրենց ձեռագրին և անգամ այս ծանր օրերին, երբ միասնականությունը, կարծես թե, այլընտրանք չունի՝ նրանք տեղեկությունների պայքարում են ոչ անքան դրսի թշնամու, որքան սեփական եկեդեցու և եկեղեցու սպասավորների դեմ: Ուշագրավ է, որ այս իշխանությունների ապիկար քաղաքականության հետևաքնով թշնամու ձեռքի տակ մնացած մեր հոգևոր կոթողների փրկության հարցը այսօր ստանձնել են ոչ թե պետական կառույցները, այլ Հայ առաքելական եկեղեցին՝ դիմելով ՌԴ հոգևոր և քաղաքական բարձրագույն ղեկավարությանը:  Ըստ էության, իշխանության քայլերը վերջին 2.5 տարում ոչ միայն անարգանք են հայոց պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելության նկատմամբ, այլև ուղղակի հարված են հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել են
Ամենադիտված