Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Հպարտ քաղաքացիները՝ կրկին խաբված. 170 միլիոն դոլարի ոդիսականը

Аналитический

Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագիրը մինչ վերջերս անհայտ էր մնում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել էր չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին տեղեկատվությունը, կայքում ևս չկար վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն: ԵՎ ահա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին։ Որպես նվիրաբերություն փոխանցված ամբողջ գումարը կազմում է 52,703,113.3952 հազար ՀՀ դրամ։ 


Ընդ որում, շեշտվում է՝ նվիրաբերված ամբողջ գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: 

Ավելորդ է անգամ նշել, որ նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին` ՀՀ քաղաքացիները և սփյուռքը կոնկրետ նպատակ է հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։ Սակայն, պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։ Արդյունքում` առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։ Օրերս կառավարությունն ընդունեց որոշում՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68-հազարական դրամ։ Նույն որոշմամբ՝ նախատեսվում են նաև այլ բնույթի աջակցություններ։ Ու ենթադրվում է, որ այդ ամենը արվելու է բյուջեին Հիմնադրամի նվիրաբերած գումարների հաշվին։ Բայց կառավարությունն այդ մասին, բնականաբար, չի խոսում։ Կարևորը՝ միջոցները դուրս են գալիս բյուջեից, ու դրանց հասցեատերը դառնում է կառավարությունը։

Նույնը վերաբերում է նաև առողջապահական բնույթի միջոցառումներին, որոնց մեջ, հավանաբար, մտնում են նաև կորոնավիրուսով վարակվածների և վիրավորների բուժսպասարկման հետ կապված ծախսերը։ Հետաքրքիր է, եթե չլինեին հանգանակություններն ու նվիրատվությունները` այդ ծախսերը ինչի՞ հաշվին պիտի կատարվեին։ Թե՞ պիտի ասեինք՝ փող չկա, ու վերջ։ Ի վերջո, սա պետություն է, որը պարտավոր էր սեփական միջոցների հաշվին լուծել Արցախից տեղահանվածների առաջին անհրաժեշտության այն խնդիրները, որոնք ծագել էին պատերազմի հետևանքով, և ոչ թե հույսը դներ հանգանակությունների վրա։ Հանգանակությունները ծախսելու շատ ավելի այլ տեղեր կային։ Թե Հիմնադրամից պետական բյուջեին ինչքան գումար է նվիրաբերվել մինչև հիմա, առայժմ գաղտնի է պահվում։ Հայտնի է սակայն, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 170 մլն դոլար։ Այդ գումարը գոյացել է իրավամբ համահայկական ջանքերի շնորհիվ՝ սփյուռքից այդ օրերին էին փոխանցում թերևս ողջ կյանքի ընթացքում կուտակածը, մարդիկ վաճառում էին բնակարանները, ավտոմեքենաները և գումարը ուղղում Հիմնադրամին, երեխաները փողոցում ապրանք էին վաճառում և այդ գումարը ուղղում Հիմնադրամին, գյուղացիները մորթում էին անասուններին և մսի վաճառքից առաջացած գումարը ուղարկում Հիմնադրամին: Սա մի պարագայում, երբ ազգընտիր երեսփոխանները շարունակում էին պարգևավճարներ ստանալ և չէին էլ մտածում՝ հիմնադրամ այդ գումարները ուղղելու մասին, թերևս նրանք բոլորից լավ էին տեղյակ հավաքվող միլիոնների ապագա ճակատագրին: 

Այս կառավարությունը, ինչպես բոլոր նախկինները, հանրության մեծ մասի մոտ չունի վստահություն, քանի որ բյուջեն ուղղակի մսխում է պարգեւավճարներ տալով: Հիշեցնենք, որ պատերազմական թեժ օրերին, երբ հայ զինվորն ու կամավորները կենաց ու մահու կռիվ էին տալիս ռազմաճակատում, իսկ նրանցից շատերի ընտանիքները մատնված էին սովի, քանի որ աշխատող ու կերակրող ուժը ռազմի դաշտում էր, ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր 2021 թ․ բյուջեում 23 մլրդ դրամ ավելի պարգեւավճարներ հատկացնելու հարցը: Թեեւ դեռ հայտնի չէր ռազմի դաշտում կռվողների կյանքի ու առողջության հարցը, թե ինչ ավարտ կունենա պատերազմը, քանի զոհ կունենանք, քանի հաշմանդամ։ Չէ՞ որ այս ընտանիքներին պետությունը պարտավոր է օգնել: Քննարկվում էր, որ պետական համակարգի պարգեւատրումների չափը 2021թ․ կկազմի 18 մլրդ 825 մլն դրամ, որը, ի դեպ, 21 մլն-ով գերազանցում է 2020-ի բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված գումարը։ Ինչպես երևում է, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարներներն էլ իշխանությունները պատրաստվում են ծախսել հենց այս սուրբ գործի իրականացման վրա…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методами
Самое популярное