Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։