«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան 

Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է․․․
Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին: Ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ շատ անգամ է նման դեպքեր եղել, երբ սեղանին դրվել է Հայրենիքի փրկության հարց: Եվ յուրաքանչյուր անգամ գտնվել է լուծումը, հայ ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնի ու վերականգնի իր պատիվը, արժանապատվությունը, ապրելու կամքը, պետություն ունենալու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու իրավունքը:

Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:

Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:
Նիկոլը չի խաբել միայն նրանց, ովքեր չեն հավատացել, ովքեր միշտ քննադատել են նրա ապաշնորհ, վտանգավոր ու աղետաբեր քաղաքականությունը: Նիկոլը չի խաբել նրանց, ովքեր անտարբեր էին նրա նկատմամբ ու չէին ոգեշնչվում նրա ստերով ու ատելության քարոզով:

Նիկոլը գրեթե ամենօրյա ռեժիմով խաբել, հուսախաբ է արել, ու վերջում դավադրաբար հայրենազրկել է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն: Այդ մարդկանց մեջ կան մտավորականներ, պետական ծառայողներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:

Մենք մարգարե չենք, բայց քաղաքական փորձ ու գիտելիք ունենք, և բազմաթիվ անգամներ հրապարակային զգուշացրել ենք այս և այլ հնարավոր աղետների մասին: Մենք նույնիսկ պատրաստակամ ենք եղել աջակցել, նեցուկ լինել նիկոլական դիլետաններին՝ ի շահ պետության: Սակայն միշտ մնացել ենք չլսված: Այդ թվում նաև այդ նույն խաբված մարդիկ մեզ համարել են “նախկին” ու զարմացել, որ դեռ գոյություն ունենք ու խոսում ենք: Հիմա կարծում եմ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական կյանքը դաժանաբար ցույց տվեց, թե ի՞նչ է լինում այն ժողովուրդների հետ, ովքեր չեն կարողանում ձևավորել նորմալ, գիտակից իշխանություն:

Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ, մինչև վերջնական ու անվերադարձ ձախողումը: Ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Հրաժարականը պահանջվել է նաև մինչև պատերազմը, մինչև համավարակը:

Այսօր ժամանակն է, որպեսզի Նիկոլի հրաժարականը պահանջեն առաջին հերթին հենց այն մարդիկ, ովքեր դավադրաբար խաբվել են, ովքեր այսօր ընկճված ու կոտրված են, ովքեր այսօր ներքին ամոթի ու վտանգի զգացողություն ունեն: Այս գործընթացը սկսված է, և պետք է հասկանալ, ընդունել բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում և հրապարակային խոսում են այդ մասին:

Պետք է հարգանքով վերաբերվել այդ խոսքին, մարդը կարող է սխալվել, բայց նույնիսկ մեծ կորուստների, զրկանքների գնով գիտակցված սխալի ուղղումն Աստծո համար ընդունելի է: Սխալը և դրա չգիտակցումը չեն ներվում ո՛չ Աստծո, ո՛չ էլ պատմության կողմից:

Նորից եմ կրկնում, սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Ամենադիտված