London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5.6 հազարով

Society

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի)  տվյալներով:

ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:

2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63  և  ավելի տարեկան) բնակչությունը:  ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230  տարեց  և  336  0-15 տարեկան երեխա):

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):

2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 և 25.1 տարվա համեմատ:

Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով:

1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ:

2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական):

2019թ.-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ` 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.8 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ:

Ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությունով ձևավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազ.մարդ՝ 2018թ. 10.8 հազ. մարդու համեմատ: 2019թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.4 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.2 պրոմիլային կետով:

Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները: 2019թ.-ին կյանքի սպասվող միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 73.2 կանանց համար` 79.7 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 72.7 և 79.1 տարի:

2019թ. Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ իրենց բնակավայրերից բացակայել են տնային տնտեսության (տ/տ) անդամների` 5.1%-ը, իսկ 14.4 %-ը՝ 2014-2019թթ.-ի ընթացքում երեք ամիս և ավելի ժամկետով ապրել են ՀՀ այլ բնակավայրում կամ այլ երկրում ու վերադարձել են իրենց մեկնումներից:

Մեկնած և 2019թ. դրությամբ դեռևս չվերադարձած տնային տնտեսության անդամների` 18.6%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11.8%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 69.6%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 90% տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

2014-2019թթ. ընթացքում մեկնած և 2019թ. դրությամբ վերադարձած տնային տնտեսության անդամների`8.8%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 80.2%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 87.8%-ի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

Հետազոտված ժամանակահատվածում (2014-2019թթ.), ըստ ՄԱԿ-ի սահմանած          մեթոդաբանության, միջազգային միգրանտները կազմել են երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակա տ/տ անդամների (չվերադարձածների) շուրջ 84%-ը (մոտ 85 000 հազ. մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 3-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (ներառված չեն` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, բուժման մեկնածները) կազմել են 68%, իսկ երկարաժամկետ միգրանտները՝ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայողները կազմել են 32%: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2014-2019թթ. միջակայքում 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2019թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած տ/տ միգրանտ անդամների գնահատված միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 16 հազ. մարդ:

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է նաև, որ տ/տ անդամների շուրջ 3.7%-ը՝ մտադրություն է ունեցել մոտակա 12 ամիսների ընթացքում մեկնել այլ երկիր, 0.5 %-ը՝ ք.Երևան կամ ՀՀ այլ մարզ, իսկ 95.8 %-ը՝ նման մտադրություն չի ունեցել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US
Most Popular