«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) 

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5.6 հազարով

Հասարակություն

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի)  տվյալներով:

ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:

2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63  և  ավելի տարեկան) բնակչությունը:  ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230  տարեց  և  336  0-15 տարեկան երեխա):

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):

2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 և 25.1 տարվա համեմատ:

Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով:

1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ:

2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական):

2019թ.-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ` 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.8 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ:

Ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությունով ձևավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազ.մարդ՝ 2018թ. 10.8 հազ. մարդու համեմատ: 2019թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.4 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.2 պրոմիլային կետով:

Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները: 2019թ.-ին կյանքի սպասվող միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 73.2 կանանց համար` 79.7 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 72.7 և 79.1 տարի:

2019թ. Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ իրենց բնակավայրերից բացակայել են տնային տնտեսության (տ/տ) անդամների` 5.1%-ը, իսկ 14.4 %-ը՝ 2014-2019թթ.-ի ընթացքում երեք ամիս և ավելի ժամկետով ապրել են ՀՀ այլ բնակավայրում կամ այլ երկրում ու վերադարձել են իրենց մեկնումներից:

Մեկնած և 2019թ. դրությամբ դեռևս չվերադարձած տնային տնտեսության անդամների` 18.6%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11.8%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 69.6%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 90% տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

2014-2019թթ. ընթացքում մեկնած և 2019թ. դրությամբ վերադարձած տնային տնտեսության անդամների`8.8%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 80.2%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 87.8%-ի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

Հետազոտված ժամանակահատվածում (2014-2019թթ.), ըստ ՄԱԿ-ի սահմանած          մեթոդաբանության, միջազգային միգրանտները կազմել են երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակա տ/տ անդամների (չվերադարձածների) շուրջ 84%-ը (մոտ 85 000 հազ. մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 3-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (ներառված չեն` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, բուժման մեկնածները) կազմել են 68%, իսկ երկարաժամկետ միգրանտները՝ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայողները կազմել են 32%: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2014-2019թթ. միջակայքում 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2019թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած տ/տ միգրանտ անդամների գնահատված միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 16 հազ. մարդ:

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է նաև, որ տ/տ անդամների շուրջ 3.7%-ը՝ մտադրություն է ունեցել մոտակա 12 ամիսների ընթացքում մեկնել այլ երկիր, 0.5 %-ը՝ ք.Երևան կամ ՀՀ այլ մարզ, իսկ 95.8 %-ը՝ նման մտադրություն չի ունեցել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Ամենադիտված