Հնդկաստանում անհայտ վիրուսով ավելի քան 350 մարդ է հոսպիտալացվել
ԱշխարհՀնդկաստանում ավելի քան 350 մարդ է հոսպիտալացվել անհայտ հիվանդության բռնկման պատճառով։ Նրանցից մեկը մահացել է, հայտնում է India TV-ն:
Հիվանդները հիվանդանոց են ընդունվել գլխապտույտի և էպիլեպսիայի, հանկարծակի ուշաթափության և դողէրոցքի ախտանիշներով։ Բժիշկներին դեռ չի հաջողվել պարզել հանկարծակի հիվանդության պատճառը։
Ինչպես գրում է Times of India-ն, փորձագետները միայն կասկածներ են հայտնում վիրուսի ծագման վերաբերյալ։ Պաշտոնական տվյալներ դեռևս չկան: Բոլոր հիվանդների մոտ կորոնավիրուսի հետազոտությունները ցույց են տվել բացասական արդյունքներ: Հիվանդների մեծ մասը 20- 30 տարեկան են, բայց նրանց մեջ կա 12 տարեկանից ցածր առնվազն 45 երեխա: