Արցախի խոշոր վերամշակողներից մեկը վերսկսել է աշխատանքները
ԱրցախԱրցախի խոշոր վերամշակողներից մեկը՝ «Ռեփսիդ» ընկերությունը, վերսկսել է աշխատանքները
Աշխատանքները վերսկսել է հանրապետության խոշոր վերամշակողներից մեկը՝ «Ռեփսիդ» ընկերությունը: Թաղավարդում գործող ձեթի գործարանը նույնպես պատերազմական գործողությունների ընթացքում զգալիորեն տուժել է: Սարքավորումների վերականգնման և շենք-շինությունների վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ տնօրինությունը որոշել է՝ ըստ արտադրամասերի վերագործարկելով՝ անցնել բնականոն գործընթացի: