Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Հիշեցնենք, որ այսօր էլ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին արել՝ փակելով Մյասնիկյան պողոտան։ Դրանից հետո քաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները «Նիկոլ մարդասպան», «Դադիվանքը հանձնող թուրք Նիկոլ» գրությամբ պաստառներով շարժվել են դեպի Ազգային ժողով։