«Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը շարունակվելո՞ւ է Արարատի մարզում». նոր մարզպետը չպատասխանեց լրագրողների հարցերին
ՔաղաքականԱյս հարցերը խնդրում եմ՝ կառավարությանը տալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց այսօր Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թեւոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Գարիկ Սարգսյանը հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց ինքը, որ ժամանակին եղել է «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին և հեռացավ, իսկ հարցերը հետեւյալն էին. «Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը շարունակվելո՞ւ է Արարատի մարզում», «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բաջանաղապետություն չի լինելու: Ձեր տղան «Իմ քայլի» պատգամավոր է, դուք նշանակվել եք մարզպետ»: