Ուկրաինայում քաղաքային տոնածառը զարդարել են «սատանայի աչքով»
ԺամանցՈւկրաինայի Չերկասի մարզի կենտրոնական տոնածառը զարդարվել է չար աչքից ամուլետներ հիշեցնող զարդերով: Լուսանկարը հրապարակվել է Քաղաքային խորհրդի մամուլի ծառայության կայքում։ «Ֆաթիմայի աչքերի» մեկ մետրանոց ամուլետները, կամ, ինչպես նրանց անվանում են, «սատանայի աչքերը», կախված են քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված 18 մետրանոց տոնածառի բոլոր կողմերից: Քաղաքապետարանի մամուլի ծառայության կայքը նշում է նաև, որ տոնածառի հետ միաժամանակ նրանք նախատեսում են զարդարել քաղաքի կենտրոնը տարբեր նմանատիպ պատկերներով և ամանորյա զարդարանքներով: Ավելի վաղ Կիևում սկանդալ էր բռնկվել քաղաքի գլխավոր տոնածառի շուրջ: Քաղաքացիները վրդովված էին, որ ծառի գագաթին աստղի փոխարեն կախարդի գլխարկ էին տեղադրել: Վեճերից ու քննարկումներից հետո որոշվեց հանել գլխարկը: