«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան 

ՀՀ վարչապետին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում. Անդրեյ Ղուկասյան

Քաղաքական

Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։

«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։

Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը:
 
2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել եմ՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։ Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա մարդուն, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։
 
Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս։
Ու այսօր իմ երախտիքի խոսքը հենց լոռեցուն է ուղղված. Շնորհակալ եմ վստահության Ձեր քվեի համար։
 
Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, կառավարությանը անցած տարիների համատեղ արգասաբեր աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով սատարել ու աջակցել իմ քաղաքական թիմին, շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին ու նպատակներին։
 
Շնորհակալ եմ մարզային իմ թիմին, Լոռու մարզպետարանի ողջ աշխատակազմին ծանրաբեռնված, հաճախ առանց հանգստյան օրերի անտրտունջ ու համագործակցված աշխատանքի համար։ Այս առումով հատկապես գերհագեցած էր 2020թ.-ը, երբ մարզպետարանի ողջ անձնակազմը՝ մարզի պատասխանատու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատեց գերլարված, հաճախ շուրջօրյա գրաֆիկով։
 
Շնորհակալ եմ Լոռու մարզի համայնքապետերին՝ գերակա նպատակի շուրջ՝ հանուն լոռեցու կյանքի որակի բարելավման, մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ու ներդրումային ծրագրերի պատշաճ կատարման նպատակով իրականացված փոխգործակցային աշխատանքի համար։
 
Շնորհակալ եմ նրանցից, ում համար այս ընթացքում ամենից քիչն եմ հասցրել հոգ տանել՝ ընտանիքիս։ Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու, համբերելու, հավատալու, հասկանալու համար։
 
Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով այս ընթացքում եղել է իմ կողքին։ Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում սպասելիքներն ու ակնկալիքները, այս կամ այն հանգամանքներով պայմանավորված, չեմ կարողացել արդարացնել։
 
Այսուհետ ևս պատրաստակամ եմ ներդնել իմ փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։
 
Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2.5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։
 
Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով»։
 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՀնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ամենադիտված