Պուտինը հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղին այլ երկրներից օգնություն կցուցաբերվի
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ երկրները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները խոսքից կանցնեն գործի և կսկսեն ակտիվորեն օգնել տարածաշրջանին: «Մենք հուսով ենք, որ միջազգային միջնորդները վերջապես խոսքից կանցնեն գործի և կսկսեն իրականում օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու փախստականներին։ Հույս ունենք, որ ոչ միայն Ռուսաստանը դա կանի՝ մարդասիրական ավտոշարասյուններ ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի պարենային կազմակերպությունը», - ասաց Պուտինը: