«Թո՛ղ իմ 18 տարեկան երեխուն ու բոլոր գերիներին բերեն տան մեզ» (տեսանյութ)
ՀասարակությունԳերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:
Հարազատներից մեկն ասաց. «3 ամիս է՝ ես իմ երեխայից նորություն չունեմ: Բոլորի ծնողները եկել են ստեղ, իսկ իրանք իրանց համար ուտում, խմում են երեխեքի մասին չեն մտածում, թո՛ղ իմ 18 տարեկան երեխուն ու բոլոր գերիներին բերեն տան մեզ»,- ասաց գերության մեջ գտնվողներից մեկի հայրը:
Ծնողներից մեկն էլ ասաց, որ գան իրենց հետ հանդիպման, տեղեկացնեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները. «Մեր պայքարը ոչ թե Նիկոլի համար է, այլ մեր երեխեքի, մեր գերի ընկածների համար է: Հելել եք Նիկոլի դեմ, ինչի եք հելե՞լ, մեր երեխեքին գնացե՛ք, ազատե՛ք, բերե՛ք, դուք ձեր աթոռների մասին եք մտածում, մենք՝ մեր երեխեքի»,- նշեց գերության մեջ գտնվող զինվորի ծնողներից մեկը: