I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Փաշինյանն ու Մարությանը չեն շփվում. քաղաքապետի գլխի վրա մութ ամպե՞ր են կուտակվում

Analytical

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին, կարծես թե, մութ ամպեր են կուտակվում: Օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով իր աշխատանքը բոլոր առումներով տապալած քաղաքապետի հրաժարականը, երեկ էլ սկանդալային տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են բունտ անում արդեն քաղաքապետարանի աշխատակիցները, և որքան էլ որ վերջիններիս ցանկացան ներկայացնել իբրև 13-րդ աշխատավարձ պոկող նյութապաշտներ՝ ճշմարտությունը շատ արագ ջրի երես դուրս եկավ, պարզ դարձավ, որ նրանց միակ պահանջը Մարությանի հրաժարականն է: Հարթ չեն ընթանում նաև Մարությանի հարաբերությունները վարչապետ Փաշինյանի հետ, ըստ որոշ տեղեկությունների` Մարությանն ու Փաշինյանը շուրջ վեց ամիս է, ինչ միմյանց հետ չեն շփվում:

Երևանցիները արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ քաղաքապետը կամ արձակուրդում է, կամ սկանդալների կիզակետում: Ընտրվելուց մինչ օրս Մարությանը թաթախվել է մի շարք կասկածելի գործարքներում, որոնց հակաօրինական բնույթը եթե չի հաստատվել, ապա, վստահաբար, չի էլ հերքվել: 

Տեւական ժամանակ է, ինչ քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամները փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ Ինքը Մարությանը մինչ օրս էլ խուսափում է պատասխանել այս հարցին: 

Մարությանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասկածում է մեկ այլ օրենք խախտելու մեջ ևս: Խոսքը Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման մասին է: 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղեկության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2010 թվականին, սակայն քաղաքապետն իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի գործառույթները: Նշենք նաև, որ պաշտոնական տեղեկության համաձայն` 2019–ի դեկտեմբերի 16–ին «Երկուս ու կես» ՍՊԸ–ն լուծարվել է։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ՝ ընտրվելուց մեկ տարի անց շռայլ ժեստ է արել իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։ Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա` միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը և դերասան Հրանտ Թոխատյանը, որից երևում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։ Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները 

Մարությանի օրոք տեղի ունեցած ամենամութ գործարքը, անշուշտ, կամազների հայտնի գործն է: Բանն այն է, որ Մարությանը երկար ժամանակ չէր ցանկանում բացահայտել քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինել: Ըստ էության, մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում: Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում: Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին, իսկ երբ պարզվեց որ բարերարները բոլորին հայտնի օլիգարխներն են՝ քաղաքապետը չկարողացավ բացատրել, թե ինչ զուգադիպությամբ է այդ նույն ժամանակ վերջիններիս շինթույլտվություններ տրամադրել: 

Թեև քաղաքապետ Մարությանը խոստացել էր, որ իր ղեկավարման շրջանում ապօրինի շինթույլտվություն ստանալը բացառված է լինելու, առնվազն մեկ նման թույլտվության մասին հանրությունը տեղյակ է: Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է շինթույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք, Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական շինարարության թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է շինարարության թույլտվություն 5 հարկ ավել շենքը կառուցելու համար: Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ 

Ինչպես տեսնում ենք՝ Մարությանը իրավամբ հանդիսանում է հեղափոխական իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկը և բնավ զարմանալի չէ, որ երևանցիների և անգամ իր աշխատակիցների համբերությունը հատել է՝ վերածվելով հրաժարականի հստակ պահանջի: Սրան զուգահեռ, իրականության մեջ երեւանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթեւեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետը այս ընթացքում Երեւանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular