Կադաստրի կոմիտեն հերքում է աշխատակիցների՝ ստիպողաբար երթի մասնակցելու լուրերը
ՀասարակությունԿադաստրի կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունները, թե կոմիտեի ղեկավարը աշխատակիցներին ստիպել է մասնակցել դեպի Եռաբլուր երթին:
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զանգահարել է աշխատակիցներին և ստիպել, որ մասնակցեն դեպի Եռաբլուր կազմակերպված երթին, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնեցին կոմիտեից:
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ: Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: