Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին․ Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանն՝իր հրաժարականի մասին
ԲլոգոսֆերաՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյան, որն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հրաժարական է ներկայացրել, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ծառայակից ընկերներին հետևել իր օրինակին:
«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։
Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։
Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»,-նշված է հայտարարությունում: