Սաղաթելյանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին` քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը
ՔաղաքականԽորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին հրավիրեց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Հրավիրված հանրահավաքի ընթացքում Սաղաթելյանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Մինչև ժամը 18:00 «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա` «Հայրենիքի փրկության շարժում»-ի ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ առաջիկա ժամերին համապատասխան վրաններ կտեղադրվեն Հանրապետության հրապարակում` գիշերելու համար: