Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ХАМАС согласился на предложение посредников о перемирии в Газе Премьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 мая На первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Армения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД Венгрии Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. 

Ռուբեն Հայրապետյանը հարցեր է ուղղել Կառավարությանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքների հարցի վերաբերյալ

Общество

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում Կառավարությանը մի քանի հարցեր է ուղղել։

Նա, մասնավորապես գրել է․

«Հարգելի՛ Կառավարություն, քանի որ այս խառն իրավիճակում ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցն անհայտ պատճառներով Կառավարության նիստի մեկնարկից ընդամենը 15 րոպե առաջ փաստացի թաքուն ընդգրկվեց օրակարգում, այնուհետեւ հանվեց օրակարգից՝ իրավական խնդիրները եւ դրանց առնչվող դատական հայցերը հավելյալ քննարկելու նպատակով, եւ  հաշվի առնելով, որ, ըստ գործող օրենքի, ՀՀ կառավարությունն իրավասու է ինչպես հաստատելու, այնպես էլ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, խնդրում եմ քննարկման ընթացքում պարզել եւ ներկայացնել հետեւյալ կարեւոր հարցերի պատասխանները՝

1. Ի՞նչ պայմաններում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ էր դատական հայցերով եւ փաստացի անօրինականության մասին դատարանի որոշումներով ծանրաբեռնված հարցն ընդգրկվել Կառավարության նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց, այն դեպքում, երբ ՀՀ պատմության մեջ չի եղել գեթ մեկ դեպք, որ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատվեն առանց զեկուցելու, այդ թվում՝ ընդամենը 1 շաբաթ առաջ ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին համանման հարցը, որը նույնպես զեկուցվեց:

2. Ի՞նչ պայմաններում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ էր այդ աննախադեպ եղանակով չզեկուցվող հարցը, ի տարբերություն Կառավարության նիստի մնացած հարցերի, նիստի օրակարգում ներառվել հրատապ ռեժիմով՝ մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ՝ այն դեպքում, երբ 5 ամիս շարունակ ձգվող հարցը կարող էր սովորական ռեժիմով ներառվել Կառավարության հաջորդ նիստի օրակարգում:

3. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը անվավեր ճանաչելու փոխարեն, հաստատելու մի գործընթացի արդյունք՝ նախապես տեղեկացած լինելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը 2 առանձին եւ գործող որոշումներով (ԵԴ/19554/02/20 եւ ԵԴ/19625/02/20) բառացի արձանագրել է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի խախտման հետեւանքով, եւ եթե չլինեին օրենքի խախտումները, այդ ընտրությունը պարզապես չէր լինելու:

4. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը հաստատելու ռեկտորի ընտրության արդյունքները` նախապես տեղեկացած լինելով, որ խորհրդի նախագահը, որն ըստ օրենքի «հրավիրում է խորհրդի նիստը եւ ապահովում խորհրդի անդամների մասնակցությունը», պաշտոնապես հայտարարել է, որ ֆիզիկապես չի կարողացել օրենքով սահմանված կարգով ծանուցել նիստի մասին եւ ապահովել խորհրդի բոլոր անդամների մասնակցությունը, որովհետեւ արգելանքը հանելու մասին որոշումն ստացել է նիստից 5 րոպե առաջ: Իսկ խորհրդի որոշ անդամներ, որոնք բացակայել են, նույնիսկ պաշտոնապես հայտնել են, որ հնարավորություն չեն ունեցել ռեկտորի ընտրության նիստին մասնակցելու, որովհետեւ չեն ծանուցվել նիստի մասին՝ նամակագրությամբ փաստելով, որ որպես խորհրդի անդամ ստացած իրենց վերջին ծանուցումը եղել է մրցույթի նախորդ օրը՝ այն մասին, որ մրցույթի արգելանքը ուժի մեջ է: Դրանից հետո կապի որեւէ միջոցով չի ուղարկվել ծանուցում, որ արգելանքը հանվել է, եւ խորհրդի անդամները հրավիրվում են նիստի։

5. Ո՞ր դեպքերի համար է օրենսդիրը Կառավարությանն օժտել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավունքով, եթե ոչ այն դեպքի, երբ առկա են վերոնշյալ անհերքելի փաստերը, իսկ Կառավարությունը նախապես տեղեկացած է դրանց մասին եւ գիտակցում է, որ արդյունքները հաստատելու եւ ռեկտորի փաստացի պաշտոնավարելու դեպքում կարճ ժամանակ անց դատարանի հաջորդ որոշմամբ առաջանալու է այդ ժամանակահատվածում առոչինչ պայմանագրերի եւ մի քանի 100 միլիոն դրամ գումարի հատուցման խնդիր»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ․-ի հուլիսի 17-ին Դիանա Գալոյանն ընտրվել էր ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնում, սակայն համալսարանի խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնել էին,  որ ռեկտորի մրցույթը առոչինչ է, որովհետեւ խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Այդ նույն օրը Բարձարգույն որակավորման հանձնաժողովի նիստում որոշում էր կայացվել անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը: Բացի այդ, ԲՈՀ այն ժամանակվա ղեկավար Սմբատ Գոգյանը Գալոյանին մեղադրում էր գրագողության մեջ։ Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրության համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովն արձանգրել էր, որ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների եւ աղբյուրների նշման փոխառություններ: Դիանա Գալոյանի ռեկտոր նշանակվելը կապվում էր նաեւ հովանավորչության փաստի հետ, քանի որ նա մտերիմ հարաբերություններ ուներ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։

Թեեւ Դիանա Գալոյանը հուլիսի 17-ին էր ընտրվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում, սակայն մինչ օրս Կառավարությունը չի հաստատել ռեկտորի մրցույթի արդյունքները։ Ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 23-ին, բուհի ռեկտորատը տեղեկացրեց, որ ուսումնական գործընթացը դադարեցվել է եւ դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում: Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ընդգրկված էր Դիանա Գալոյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու մասին հարցը, սակայն մրցույթի արդունքների հաստատման հարցում դիտարկումներ հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հիշեցնելով, որ դատարանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արգելք էր սահմանվել, հակադարձելով նրան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ Դիանա Գալոյանին այդ պաշտոնում չհաստատելու որեւէ հիմք չկա։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցի քննարկումը հետաձգվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Совет ЕФСР принял решение о предоставлении РА финансирования на поддержку экономических преобразований в объеме 100 млн долл. СШАПашинян: Российские телеканалы не будут транслироваться в случае игнорирования требований АрменииНазваны все семь цветов корпуса iPhone 16 PlusСоздан новейший метод подбора лекарств при болезни ХантингтонаТоп-10 полезных товаров, которые сделают ваш отдых с детьми на природе комфортнее В Москве проходит пятая инаугурация президента России Владимира ПутинаПашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повесткиАрхиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидациюДепутат от блока «Армения»: Деятельность российских миротворцев вызвала и наше недовольствоПесков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурацииОбраз Зендаи на Met Gala 2024 года разделил ИнтернетISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроляГарник Даниелян: Народное шествие – против отуречивания АрменииСегодня состоится церемония инаугурации Владимира ПутинаГлава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызововВ Ереване проходит пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна«Грапарак»: Сегодня к кампании против марша на Ереван присоединится сам Никол ПашинянПротив односторонних уступок: марш на Ереван продолжаетсяШольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Ксения Собчак пошутила над образом Марии Шараповой на Met Gala: «В листе салата айсберг»Баграт Галстанян: Не создавайте кумираBrent подорожала до $83,48 за баррельВоенно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средствВрач рассказал, для каких людей стресс наиболее опасенВ Лиге чемпионов УЕФА стартуют ответные матчи полуфиналаУченые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯМинобороны Армении опровергло сообщение о начале дислокации азербайджанского спецназа у села КиранцНайден новый способ лечения ожирения и диабетаХАМАС согласился на предложение посредников о перемирии в ГазеВрач назвал неочевидный признак железодефицитной анемии у женщинБлок «Мать Армения» провели в Ереване информационную акциюТурция заявила, что нанесет «решающий удар» по территории Сирии и ИракаВ Брюсселе обсуждают интеграцию оборонной промышленности ЕС и УкраиныПремьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 маяНа армяно-азербайджанской границе установлено 40 пограничных столбовВ ЕС Telegram назвали онлайн–приютом для дилеров и экстремистовПутин заявил об успешном преодолении Россией вызовов пандемии коронавирусаПрезидент Армении отбудет в СШАНачались съемки фильма про борьбу Пересильд с искусственным интеллектомСвященнослужитель: Церковь всегда была с народомАрмения и Венгрия достигли соглашения об открытии в своих странах посольств обеих стран«Гражданский договор»: После 2018 года в Армении невозможно говорить об ограничении свободы собранийНа первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Я подтверждаю приверженность Армении длительному миру в регионе: МирзоянЖозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходахК маршу движения «Тавуш во имя Родины» присоединились жители Норатуса, Гавара и ВарденисаАрхиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую АрмениюЛавров заявил о желании Запада «сломать сербов»К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры
Самое популярное