Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղ Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) 

Ռուբեն Հայրապետյանը հարցեր է ուղղել Կառավարությանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքների հարցի վերաբերյալ

Հասարակություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում Կառավարությանը մի քանի հարցեր է ուղղել։

Նա, մասնավորապես գրել է․

«Հարգելի՛ Կառավարություն, քանի որ այս խառն իրավիճակում ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցն անհայտ պատճառներով Կառավարության նիստի մեկնարկից ընդամենը 15 րոպե առաջ փաստացի թաքուն ընդգրկվեց օրակարգում, այնուհետեւ հանվեց օրակարգից՝ իրավական խնդիրները եւ դրանց առնչվող դատական հայցերը հավելյալ քննարկելու նպատակով, եւ  հաշվի առնելով, որ, ըստ գործող օրենքի, ՀՀ կառավարությունն իրավասու է ինչպես հաստատելու, այնպես էլ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, խնդրում եմ քննարկման ընթացքում պարզել եւ ներկայացնել հետեւյալ կարեւոր հարցերի պատասխանները՝

1. Ի՞նչ պայմաններում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ էր դատական հայցերով եւ փաստացի անօրինականության մասին դատարանի որոշումներով ծանրաբեռնված հարցն ընդգրկվել Կառավարության նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց, այն դեպքում, երբ ՀՀ պատմության մեջ չի եղել գեթ մեկ դեպք, որ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատվեն առանց զեկուցելու, այդ թվում՝ ընդամենը 1 շաբաթ առաջ ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին համանման հարցը, որը նույնպես զեկուցվեց:

2. Ի՞նչ պայմաններում եւ ո՞ւմ նախաձեռնությամբ էր այդ աննախադեպ եղանակով չզեկուցվող հարցը, ի տարբերություն Կառավարության նիստի մնացած հարցերի, նիստի օրակարգում ներառվել հրատապ ռեժիմով՝ մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ՝ այն դեպքում, երբ 5 ամիս շարունակ ձգվող հարցը կարող էր սովորական ռեժիմով ներառվել Կառավարության հաջորդ նիստի օրակարգում:

3. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը անվավեր ճանաչելու փոխարեն, հաստատելու մի գործընթացի արդյունք՝ նախապես տեղեկացած լինելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը 2 առանձին եւ գործող որոշումներով (ԵԴ/19554/02/20 եւ ԵԴ/19625/02/20) բառացի արձանագրել է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի խախտման հետեւանքով, եւ եթե չլինեին օրենքի խախտումները, այդ ընտրությունը պարզապես չէր լինելու:

4. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը հաստատելու ռեկտորի ընտրության արդյունքները` նախապես տեղեկացած լինելով, որ խորհրդի նախագահը, որն ըստ օրենքի «հրավիրում է խորհրդի նիստը եւ ապահովում խորհրդի անդամների մասնակցությունը», պաշտոնապես հայտարարել է, որ ֆիզիկապես չի կարողացել օրենքով սահմանված կարգով ծանուցել նիստի մասին եւ ապահովել խորհրդի բոլոր անդամների մասնակցությունը, որովհետեւ արգելանքը հանելու մասին որոշումն ստացել է նիստից 5 րոպե առաջ: Իսկ խորհրդի որոշ անդամներ, որոնք բացակայել են, նույնիսկ պաշտոնապես հայտնել են, որ հնարավորություն չեն ունեցել ռեկտորի ընտրության նիստին մասնակցելու, որովհետեւ չեն ծանուցվել նիստի մասին՝ նամակագրությամբ փաստելով, որ որպես խորհրդի անդամ ստացած իրենց վերջին ծանուցումը եղել է մրցույթի նախորդ օրը՝ այն մասին, որ մրցույթի արգելանքը ուժի մեջ է: Դրանից հետո կապի որեւէ միջոցով չի ուղարկվել ծանուցում, որ արգելանքը հանվել է, եւ խորհրդի անդամները հրավիրվում են նիստի։

5. Ո՞ր դեպքերի համար է օրենսդիրը Կառավարությանն օժտել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավունքով, եթե ոչ այն դեպքի, երբ առկա են վերոնշյալ անհերքելի փաստերը, իսկ Կառավարությունը նախապես տեղեկացած է դրանց մասին եւ գիտակցում է, որ արդյունքները հաստատելու եւ ռեկտորի փաստացի պաշտոնավարելու դեպքում կարճ ժամանակ անց դատարանի հաջորդ որոշմամբ առաջանալու է այդ ժամանակահատվածում առոչինչ պայմանագրերի եւ մի քանի 100 միլիոն դրամ գումարի հատուցման խնդիր»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ․-ի հուլիսի 17-ին Դիանա Գալոյանն ընտրվել էր ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնում, սակայն համալսարանի խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնել էին,  որ ռեկտորի մրցույթը առոչինչ է, որովհետեւ խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Այդ նույն օրը Բարձարգույն որակավորման հանձնաժողովի նիստում որոշում էր կայացվել անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը: Բացի այդ, ԲՈՀ այն ժամանակվա ղեկավար Սմբատ Գոգյանը Գալոյանին մեղադրում էր գրագողության մեջ։ Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրության համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովն արձանգրել էր, որ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների եւ աղբյուրների նշման փոխառություններ: Դիանա Գալոյանի ռեկտոր նշանակվելը կապվում էր նաեւ հովանավորչության փաստի հետ, քանի որ նա մտերիմ հարաբերություններ ուներ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։

Թեեւ Դիանա Գալոյանը հուլիսի 17-ին էր ընտրվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում, սակայն մինչ օրս Կառավարությունը չի հաստատել ռեկտորի մրցույթի արդյունքները։ Ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 23-ին, բուհի ռեկտորատը տեղեկացրեց, որ ուսումնական գործընթացը դադարեցվել է եւ դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում: Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ընդգրկված էր Դիանա Գալոյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու մասին հարցը, սակայն մրցույթի արդունքների հաստատման հարցում դիտարկումներ հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հիշեցնելով, որ դատարանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արգելք էր սահմանվել, հակադարձելով նրան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ Դիանա Գալոյանին այդ պաշտոնում չհաստատելու որեւէ հիմք չկա։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցի քննարկումը հետաձգվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղԱդրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ Մկրտչյանին
Ամենադիտված