ՀՅԴ-ական երիտասարդները ձնագնդիներով հարվածեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ
ՔաղաքականՔիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, որի ուղղությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձնագնդիներ նետեցին եւ սկսեցին բարձրախոսով վանկարկել՝ «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հեռացիր»։
Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ լեզվակռիվ սկսվեց: Ոստիկանը պահանջում էր ՀՅԴ-ական երիտասարդից իջեցնել ձայնը, ինչին վերջինս պատասխանեց, թե արդեն մեկ ժամ բացատրում է, որ այստեղով քայլելն իր սահմանադրական իրավունքն է, ապա երիտասարդը նշեց.. «Ինձ թուրքը չի կարողացել սատկացնել, դու շատ փոքր ես, որ կարողանաս սատկացնել: Բայց դու հիմա թուրքին ես ծառայում»: Ոստիկաններից մեկը հերքեց, թե որեւէ մեկը նման բան է ասել: