«Արման Բաբաջանյանին պատկանող մեքենան հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ»
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Հասմիկ Խաչատրյանն իր էջում գրում է.
«Էս պետհամարանիշով մեքենան, որը ճշտեցի, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամ, հիմա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանինա պատկանում, Նորքում շրջադարձից հետո հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ։ Այսինքն, եթե մարդը չընկավ գետնին, կամ չմեռավ, նշանակումա` կարելիա չկանգնել ու տեսնել, թե ինչ եղավ հետը, գուցե ցավեցրել ես, գուցե թևը դուրս է ընկել գուցե... Ու քեզ նմանները ԱԺ֊ում օրենք են ընդունում, իմ նմանների վճարած հարներով էլ աշխատավարձ ու պարգևավճար ստանում։
Բա լավ, ե՞րբ եք որոշել մարդ դառնաք»։