«Ինչքան Նիկոլը շատ խոսի, այնքան հրապարակում ավելի շատ մարդ կհավաքվի»․ Մամիջանյան
Քաղաքական«Այդ մարդիկ եղել են ոչ մեկ, իրենց ոչ մեկ չի ճանաչել, չի ճանաչում և չի ճանաչելու, որոշների փոխարեն, եթե կարտոֆիլ լիներ ավելի արդյունավետ կլիներ, քանի որ կարտոֆիլը հիմար օրենքների համար չի կարող քվեարկել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավորներին։
Վերջինս այն կարծիքին է, որ իմքայլականները, բացի իրենց պատգամավորական մանդատից, ոչինչ չունեն, չունեն, անգամ, հետագիծ, համբավ․ «Եվ այս պարագայում պարզ է, որ իրենց պետք է ատամներով բռնվեն այդ մանդատից, ինչպես Փաշինյանն է սոսնձվել իր աթոռին, բայց ոչինչ ցանկացած սոսինձ կարելի է պոկել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Իսկ արտահերթ ընտրությունները Հայկ Մամիջանյանը որակեց կեղծ օրակարգ, որը եկել է ապացուցելու, որ «Հայրենիքի փրկության շարժումը» աթոռի կռիվ չէ․ «Ինչքան Նիկոլը շատ խոսի, այնքան հրապարակում ավելի շատ մարդ կհավաքվի։ Մեզ չի հետաքրքրում արտահերթ, մի մանդատ ավել մի պակաս, մեզ հետաքրքրում է, որ դավաճանը հեռանա, գան պրոֆեսիոնալ կառավարիչներ, որ կարողանան երկիր և անդունդից դուրս բերել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել են ԱԺ դիմաց, իմքայլական պատգամավորներին ասելու, թե ինչ կարծիք ունի ժողովուրդը իրենց մասին։