Մինչև արտահերթ ընտրությունները, ինքը պետք է գնա․ Վազգեն Մանուկյան
ՔաղաքականՓաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կառավարության մոտից որոշեցին գնալ Արաբկիրի ոստիկանություն՝ բերման ենթարկված ցուցարարներին աջակցելու համար։
Նախքան Արաբկիրի ոստիկանություն շարժվելը լրագրողների հետ զրուցեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը ասաց, որ անհանզանդության ցույցերն այնքան ժամանակ են շարունակվելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու․ «Ինչ-որ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչը հիմա շարունակվում է կործանարար է Հայաստանի համար։ Անկեղծ ասած, ես անգամ, չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների, ինքը դիտմամբ դաշտը ուզում է բաժանել կուսակցությունների։ Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում։ Մինչև նոր կառավարություն չստեղծվի՝ ընտրությունների մասին խոսելը անիմաստ է։ Մինչև արտահերթ ընտրությունները, ինքը պետք է գնա»,- նշեց Վազգեն Մանուկյանը։