Աժ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերով հարուցվել է քրեական գործ
ОбществоԱժ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերով ոստիկանության Արաբկիրի բաժնում Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում կա 14 բերման ենթարկված անձ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ կատարվում է քննություն։
Փոխանցեցին նաև, որ բացի դա, վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն բերվել է 17 անձ։
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ մուտքերի մոտ։