Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia 

Ոստիկանության կողմից զանգվածային ձերբակալություններն ապօրինի են․ Դավիթ Հարությունյան

Political

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակով դիմել է  Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գնդապետ Վահե Ղազարյանին.

«Վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Դրանց վերլուծությունը  ի ցույց է դնում,  որ դրանք ապօրինի են իրականացվում, ինչի մասին թերևս Դուք տեղյակ չեք: Իսկ քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ստիպված եմ բաց նամակով տեղեկացնել Ձեզ խնդրո առարկա իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին: Վստահ եմ, որ Դուք կգտնեք այս նամակի բովանդակությունը Ձեր ենթակայության ներքո գործող ոստիկանության ծառայողներին հասանելի դարձնելու լավագույն ձևը:

Վարչական ձերբակալման դեպքերը և կարգը սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ ՎԻՎՕ):

Վարչական ձերբակալման նպատակները նախատեսված են ՎԻՎՕ-ի 259-րդ հոդվածով, ըստ որի՝ «ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`

1) ոստիկանությունը` մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում»:

Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին, ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը (ՎԻՎՕ 260-րդ հոդվածի 1-ին մաս):

Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ (ՎԻՎՕ   262-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական ձերբակալումն անձին ազատությունից զրկելու, թեև կարճաժամկետ, բայց ինքնուրույն միջոց է։ Իսկ դա նշանակում է, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որևէ մեկին:

Վերջիններիս համադրումը վարչական ձերբակալման նպատակների հետ թույլ է տալիս հանգել միանշանակ եզրակացության, որ կիրառելի կարող է լինել միայն Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` անձնական ազատությունից զրկելը օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Դա իր հերթին նշանակում է, որ իրավաչափ նպատակն առկա կարող է լինել միայն այն դեպքում, երբ՝

ա. օրենքով սահմանված է անձի համար որոշակի պարտականություն, (որոշակիության սկզբունք),

բ. անձը կամովին չի կատարում այդ պարտականությունը,

գ. վարչական ձերբակալումը այդ պարտականության կատարումը ապահովելու պիտանի միջոց է, այսինքն՝ վարչական ձերբակալմամբ ապահովվում է այդ պարտականության կատարումը:

Միաժամանակ, վարչական ձերբակալումը  պետք է բավարարի Սահմանադրության 78-րդ հոդվածում որպես անմիջականորեն գործող նորմ ամրագրված համաչափության սկզբունքի պահանջներին, ինչը ենթադրում է, որ այն պետք է բավարարի ևս երկու լրացուցիչ պայմանի`

դ․ վարչական ձերբակալումը հետապնվող նպատակին հասնելուն ուղղված անհրաժեշտ միջոց է, այսինքն՝ առկա չէ խնդրո առարկա պարտականության կատարմանը հասնելու ավելի մեղմ, նույնպիսի արդյունավետ միջոց,  և

ե․ անձի ազատության հիմնական իրավունքին վարչական ձերբակալմամբ պատճառվող վնասը պետք է համապատասխանի հետապնվող նպատակի նշանակությանը:

Բոլոր մյուս պարագաներում ՎԻՎՕ-ի կարգավորումների այլ կերպ մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են Սահմանադրության առնվազն 27-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին, որոնց հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության անմիջական պարտականություններն են՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուղղակի պահանջով:

Հարկ է նշել, որ ՎԻՎՕ-ի վերոշարադրյալ իրավակարգավորումների առանձին դրույթներ Սահմանադրական դատարանի 2012թ. նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ արդեն իսկ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Ի դեպ, վարչական ձերբակալության լեգիտիմության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող վերոհիշյալ պայմանները ամբողջովին համահունչ են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի    1-բ կետի դատական մեկնաբանություններին: Մասնավորապես, Lawless v. Ireland և Ciulla v. Italy գործերով անդրադարձ է կատարվել որոշակիության սկզբունքին՝ նշելով, որ երբ իշխանությունները ազատությունից զրկելիս հիմնվում են ընդհանուր նորմերի խախտումների վրա, խախտվում է որոշակիության սկզբունքը: Իսկ McVeigh and others v. The United Kingdom գործով անդրադարձ է կատարվել համաչափության սկզբունքին, նշելով` որ «օրենքով սահմանված պարտականության կատարման նպատակով» բառերը մեկնաբանելիս «պետք է հաշվի առնվի... պարտավորության բնույթը: Անհրաժեշտ է դիտարկել՝ արդյո՞ք դրա կատարումն անհապաղ անհրաժեշտություն է, և արդյո՞ք հանգամանքներն այդպիսին են, որ գործնականում չկա դրանց կատարման ապահովման այլ ողջամիտ միջոց»:

Այսպիսով` Սահմանադրությունից և ՄԻԵԿ-ից չբխող յուրաքանչյուր վարչական ձերբակալում վերածվում է անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման և կարող է դառնալ դատական բողոքարկման առարկա՝ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 69-րդ հոդվածների հիմքով: Այն կարող է նաև հիմք դառնալ ապօրինի ձերբակալում իրականացնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև նշված գործողությունները չկանխող պաշտոնատար անձանց  քրեական օրենսգրքի համապատասխանաբար 309-րդ և 308-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու համար:

Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել նաև Սահամանադրության      62-րդ հոդվածի 1-ին մասով որպես հիմնական իրավունք նախատեսված  պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունը իր ներկա գործելաոճով հիմքեր է ստեղծում, որ ապօրինի վարչական ձերբակալության ենթարկվածները պետության դեմ գույքային և ոչ գույքային վնասների հատուցման զանգվածային պահանջներ ներկայացնեն:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Joint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide Memorial
Most Popular