Պուտինը օրենք է ստորագրել սոցիալական ցանցերում ֆեյքերի դեմ պայքարի մասին
ԲլոգոսֆերաՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել սոցցանցերում կեղծ և անօրինական տեղեկատվության տարածման և կեղծ օգտատերերի դեմ պայքարի մասին: 2017 թվականի ամռանը «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներ Անդրեյ Ալշևսկիխը և Սերգեյ Բոյարսկին Պետդումա ներկայացրին օրինագիծ սոցցանցերում «պատերազմ» խթանելու, ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև մեկ այլ անձի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող անճիշտ տվյալներ հրապարակողների դեմ սահմանված պատիժների մասին: Մի շարք մեկնաբանություններից հետո որոշվեց վերջնական տեսքի բերել այս նախագիծը և նորից ներկայացնել այն: Հետագայում այն հաստատվեց Պետդումայի կողմից: Օգտատերը սոցիալական ցանցում գրանցվելուց հետո ապահովել բոլոր կանոնների պահպանումը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 1-ից: