«Բարսելոնան» հաղթեց «Ուեսկային» Մեսսիի մասնակցությամբ 500-րդ խաղում
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում հյուրընկալվելով՝ հաղթեցին «Ուեսկային»: Ուեսկայում կայացած խաղն ավարտվեց 1: 0 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Հանդիպման միակ գոլը 27-րդ րոպեին խփեց Ֆրենկի դե Յոնգը: Հոլանդացի կիսապաշտպանին օգնություն ցույց տվեց Լիոնել Մեսսին, ում համար հանդիպումը դարձավ 500-րդը Իսպանիայի առաջնությունում:
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 6-ին՝ արտագնա խաղում`«Աթլետիկի» հետ: Հունվարի 11-ին «Ուեսկան» հյուրընկալելու է «Բետիսին»: