Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից 

Ուժի մեջ է մտել հեռավոր մարզեր ուսուցիչների գործուղման նոր կարգը. ԿԳՄՍՆ

Հասարակություն

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։

Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.

մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),

գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),

տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),

կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),

աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),

վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլրացնի ուսուցիչների պակասի խնդիրը։

Նշենք նաև, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)
Ամենադիտված