«Խիմկին» պարտվեց «Բարսելոնային» ու 11-րդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոլիգայում
ՍպորտԵվրոլիգայի բասկետբոլի կանոնավոր առաջնության 19-րդ տուրի խաղում Մոսկվայի «Խիմկին» զիջեց իսպանական «Բարսելոնային» և մրցաշարում պարտությունների շարքը երկարացրեց 11 խաղով: Միտիշչիում կայացած հանդիպումն ավարտվեց 87:75 (26:26, 28:22, 19:12, 14:15) հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի»: Քորի Հիգինսը և Քայլ Կուրիչը վաստակեցին 18-ական միավոր: «Խիմկիի» կազմում 23 միավորով առավել արդյունավետ խաղացող դարձավ Ալեքսեյ Շվեդը: Հունվարի 14-ին Եվրոլիգայի 20-րդ տուրում «Խիմկին» (2 հաղթանակ, 17 պարտություն) արտագնա խաղում կխաղա թուրքական «Անադոլու Էֆես» ակումբի հետ: