«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» նախկին պաշտպանով․ Sky Sports
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է «Նապոլիի» սերբ պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչով, հաղորդում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն՝ թիմը քննարկում է 28-ամյա պաշտպանի հետ նախնական պայմանագրի շուրջ բանակցությունները, որը լրանում է 2021 թվականի ամռանը: Մաքսիմովիչը վարձավճարով հանդես է եկել «Սպարտակում»՝ 2017/18 մրցաշրջանում: Պաշտպանը անցկացրել է 11 հանդիպում՝ 2 դեղին քարտի արժանանալով: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 13 հանդիպում է անցկացրել «Նապոլիում»՝ առանձնապես աչքի չընկնելով իր խաղով։