ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթները Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանից գողություն են կատարել Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել Հանդիպել ենք ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ. Իշխան Սաղաթելյան ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ Սյունիքի մարզում հայտնաբերվել է կնոջ դի Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ) ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է աշխարհում «բարոյական աղետի» մոտենալու մասին Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել 

Արցախցիների համար կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Հասարակություն

Արցախցիների համար կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․

• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։

• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ․ հունվարի 20-ը։

• Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։

• Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։

Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․

• այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։

• Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ):

Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։

Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։

Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։

Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ»,- գրել է նա։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Միշտ միասին». Մարինկա Խաչատրյանի և սիրելիի նոր լուսանկարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթներըՍարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանից գողություն են կատարելԻրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն․ Mediaport Հանդիպել ենք ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ. Իշխան Սաղաթելյան Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․Կիվիրյան ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ Սյունիքի մարզում հայտնաբերվել է կնոջ դի 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր․ ոստիկանություն (տեսանյութ) Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի եւ նպատակների․ Տիգրան Աբրահամյան Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ)ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է աշխարհում «բարոյական աղետի» մոտենալու մասին Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Արցախ է վերադարձել 49 հազար 827 փախստական Թուրք-ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք․ Անդրանիկ Քոչարյան «Հանրապետություն» կուսակցությունը ընդունում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյան. Aysor.amՈ՞վ է առողջապահության նոր նախարարը և ինչո՞վ է նա հայտնիՀայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ ԿԳՄՍ փոխնախարարԲեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսանցել են (լուսանկարներ)Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Չավուշօղլուն հայտնել է, թե որ պարագայում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԱՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Արցախի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներումՀայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին. ՄինասյանՏիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելըՄարտակերտում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը. ֆեյսբուքյան օգտատերՀեղափոխությունից հետո որքա՞ն բիզնես է բացվել և փակվել Հայաստանում«Մի օր... այ այսպիսի արևոտ մի օր նորից կգանք քեզ մոտ». Արփի ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է. Iravunk.com Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ)Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. էկոնոմիկայի նախարարՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականըՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետԱդրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Երևանում կառուցվում է 250 մեգավատտանոց կոմբինացված ցիկլով էլեկտրակայան16-18 տարեկան երեխաները կունենան նույն իրավունքը, ինչ չափահասները. «Իմ քայլի» պատգամավոր Ինչ կենսագրություն ունի առողջապահության նորանշանակ նախարարը «Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկի երազանքը չպետք է անէանա». ԵՊՀ-ականները նոր նախաձեռնություն են սկսում «Արմավիր» ՔԿՀ կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացնելԿոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը
Ամենադիտված