Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) 

Վահագն Վերմիշյանի եւ եւս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան. ՔԿ-ն մանրամասնում է

Իրավունք

2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ․Վ․-ն (Վահագն Վերմիշյան-խմբ) իր մտերիմ Ն․Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական  եւ նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առեւտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ եւ առավելություններ տրամադրել: Այնուհետեւ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար եւ Ն․Չ․-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1․478․483 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դրանից հետո, Վ․Վ․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առեւտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը, հանձնարարել իրեն ենթակա պաշտոնատար անձանց մասնագիտական եւ այլ օգնություն ցուցաբերել փաստաթղթերի ապահովման գործընթացում, ինչի արդյունքում Վ․Վ․-ի անմիջական մասնակցությամբ գործող առեւտրային կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն ՀՀ դրամի գործարքներ, որնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները Վ․Վ.-ն եւ Ն․Չ․-ն տնօրինել են համատեղ։

Բացի այդ, Վ.Վ.-ն շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպությունների տնօրեններ Գ.Գ․-ից եւ Վ․Պ.-ից՝ ՀՀ պատվավոր կոչում շնորհելուն, նշված անձանց պատկանող շինարարական կազմակերպություններին պետական եւ մասնավոր պատվերներով ապահովելուն նպաստելու համար 2019թ․հոկտեբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար եւ շուրջ 1․290․000 ՀՀ դրամ արժողությամբ շինարարական նյութեր եւ ապրանքներ։

2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների եւ սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու եւ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից  չբխելու հանգամանքը: Ապա Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վ.Վ.-ն Երեւան քաղաքում բազմաբնակարան  շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1․193․575 ՀՀ դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլար գումար։

Պարզվել է նաեւ, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին Վ․Վ-ն ընդունել է ինքնակամ կառույցն օրինականացնելուն, դրանով ծանրաբեռնված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար իրեն խոշոր չափերով կաշառք տալու Ռ․Խ․-ի առաջարկը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 եւ 2 կետերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Կաշառք տալու, փաստաթուղթ կեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաեւ դրա օժանդակության համար քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ այլ անձանց:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մյուս մասով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում
Ամենադիտված