Հայաստանը հեռացվել է Իռլանդիայի «Կարմիր ցուցակից» Պաղեստինը հայտարարել է ավիահարվածների հետևանքով 20 զոհի մասին Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի կայանալ ՄԻՊ-ի հաշվին. Արման Թաթոյան Իսրայելի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 2-ին ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է Հայաստանի Հանրապետությունում հաստատված է լիակատար անիշխանություն. Էդգար Ղազարյան «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո» ՄԻՊ–ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան 

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ՀՀ ԱԳՆ

Հայաստան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:

Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում:

Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը: 

Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:

Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:

Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ասաց, որ նման եմ իր որդուն». Սիրուշոն պատմել է, թե ինչպես է 11 տարեկանում հանդիպել Բելլա Քոչարյանին (տեսանյութ) Հայաստանը հեռացվել է Իռլանդիայի «Կարմիր ցուցակից» Պաղեստինը հայտարարել է ավիահարվածների հետևանքով 20 զոհի մասին «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին և երկրորդ համարի թեկնածուները հայտնի են Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի կայանալ ՄԻՊ-ի հաշվին. Արման Թաթոյան Իսրայելի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 2-ին ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է Ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը. մանրամասներՀայաստանի Հանրապետությունում հաստատված է լիակատար անիշխանություն. Էդգար Ղազարյան «Շնորհակալ եմ ինձ մամա դարձնելու ու ամեն վայրկյան քո անսահման սիրով ինձ ողողելու համար». Արմինկան՝ որդու հետ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո» ՄԻՊ–ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան «Ապագա կա». իմքայլական պատգամավորների ֆեյսբուքյան լուսանկարները նոր շրջանակ ունեն 9 գյուղի հակակարկտային կայանների մարտկոցները գողացել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը Ալիևը բանակցություններ է վարել Լավրովի հետՀՀ նախագահը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու հրամանագիր է ստորագրել Մանե Գևորգյանը կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները. ՀԺՄ«Իմ քայլը», անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է. Փաշինյան Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը (տեսանյութ) Ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այս օրվան. Անի Սամսոնյան Ո՞ր պաշտոնյաներն են կասկածի տակ առել Նիկոլ Փաշինյանի տնտեսական «ձեռքբերումները»Դուք Արցախի հարցով փորձում եք խոչընդոտել մեր ակտիվությանն արտերկրում․ Արմեն ԱշոտյանԱրցախի մոռացումը Հայաստանի ավարտն է․ Էդգար Էլբակյան Մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում. ԱՆ Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետ հաշվարկը. Արմեն ԳևորգյանՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է քաղաքացիներին խարդախության դեպքերի մասին ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրերի մասին Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողություններն «ահաբեկչություն» է անվանել Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 18Կոտայքի ոստիկանները գողին բռնեցին դեպքի վայրում (տեսանյութ) Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա. Միքայել Մինասյան (տեսանյութ)Լավրովը ժամանել է ԲաքուՈ՞նց կարելի ա չծախվել. Փաշինյանը շնորհակալություն է հայտնում «Իմ քայլին» Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 17Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ«Ոչ ոք չի կարողանա նրանց պաշտպանել». Ալիևը սպառնացել է ՀայաստանինՀայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասինԼենա Նազարյանը Ֆրանկոֆոնիայի առաքելության հետ զրույցում անդրադարձել է գերիների թեմային Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան «Թող իրենց գործերով զբաղվեն». Ալիևը «մատ է թափ տալիս» Կանադայի և Ֆրանսիայի վրաՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարելՂարաբաղի կարգավիճակի հարցն ակտուալ չէ. Ալիև Արա Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է հայ ռազմագերիների հայրենադարձման հրատապությունըԱլիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված էՎրաստանի վարչապետը պաշտոնական այցով կգա ՀայաստանՀամարեք, որ ես եմ հորդորել ՀԽ անդամներին` գրելու հրաժարականի դիմումներ. Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ
Ամենադիտված