Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի տեղափոխվել են հիվանդանոց Փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք. «Հայրենիքի փրկության շարժում» Նիկոլ Փաշինյանը կրկին հանրահավաք է անցկացնելու ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կա 3 վիրավոր «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքն` ԱԱԾ շենքի պատին ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ «Ստեղծված իրավիճակն աննախադեպ է». Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել 

Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով

Տնտեսություն

Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը. «2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությամբ՝ տարեկան եկամուտների ցուցանիշը նախատեսվել էր 1 տրլն 326 մլրդ դրամ»:

Նախորդ տարում զուտ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 88.6 մլրդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, 2019 թվականի հետ համեմատած, զուտ հարկային եկամուտների մասով գրեթե չկա բացասական տարբերություն, այն շատ չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով: Իսկ մաքսային վճարումների մասով բացասական տարբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարներից հավաքագրված եկամուտներին: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատ ակտիվ է եղել:

2020-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 139 մլրդ դրամ: Եվ այս ցուցանիշի մեջ ՊԵԿ նախագահը հատկանշական համարեց հիփոթեքային վարկի սպասարկման գծով տոկոսների կոմպենսացման ուղղությամբ եկամտային հարկից վերադարձվող գումարների ծավալները: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7.9 մլրդ դրամ: Իսկ 2020-ին պետությունը համապատասխան շահառուներին է վերադարձել արդեն 13.350 մլրդ դրամ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունը համավարակի ընթացքում չաշխատեց, հետո պատերազմ սկսվեց, բայց հարկային եկամուտները կատարվել են՝ Հովհաննիսյանն ասաց, որ հարկերը կատարել ասելը, այս առումով, հարաբերական է: «Այո, ծրագրային ցուցանիշների համեմատ՝ մենք այն կատարել և գերակատարել ենք: Պետք է հաշվի առնել որոշակի գործոններ, որոնք ուղիղ ազդեցություն են ունեցել հարկահավաքության վրա: Մասնավորապես 2020 թվականի ընթացքում մաքսային վճարների մասով չի գանձվել ավտոտրանսպորտային միջոցների գծով 90 մլրդ դրամ պարտավորություն, ևս 50 մլրդ դրամ շահութահարկի գծով կառավարությունը կանխավճարների տեսքով զիջել է տնտեսությանը: Եվ սկսած դեռևս մարտ ամսից տնտեսական գործունեության սահմանափակումներով պայմանավորված՝ բազմաթիվ ոլորտներ գործունեություն չէին իրականացնում: Այս մասով մենք ունենք պետական տուրքի գծով պակաս գանձված 16.5 մլրդ դրամի պարտավորություն, որը այլ հավասար պայմաններում պետք է վճարվեր պետբյուջե: Եվ անգամ այս պայմաններում զուտ հարկային եկամուտները, մասնավորապես շահութահարկը և պետական տուրքը, հավաքագրվել են հավասար չափով, որքան, որ 2019 թվականին, տարբերությունը շատ չնչին է, ընդամենը 0.2 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նման ծավալի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել  իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ: Նա նշեց, որ սակայն 2020-ին համավարակի, պատերազմի և այս գործոնների բացակայությունը, իհարկե, հնարավորություն կտար շատ ավելի մեծ ծավալի հարկային պարտավորություններ հավաքագրել, որոնք հնարավոր չի եղել՝ զուտ տնտեսական անկումներ ունենալու պատճառով: Համավարակի ընթացքում տնտեսության սահմանափակված ոլորտների ազդեցությունը, ըստ Հովհաննիսյանի, քիչ չի եղել:

Անդրադառնալով աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ սեպտեմբերին եղել է ՀՀ-ի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը, աշխատատեղերի թիվը հասել է մոտ 635 հազարի: 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում այն մի փոքր նվազել է, մասնավորապես նոյեմբերին կազմել է 615 հազար, իսկ դեկտեմբերի տվյալները դեռ ներկայացված չեն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուիզա Ներսիսյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)Խզված ձայնով «208» գոռացող Նաիրի Ամիրյանն այսօր շարունակում է իր ծառայությունըԳոհար Ավետիսյանը ներկայացել է կրքոտ ֆոտոշարքովԲիրման, Բանգլադեշը, Դուբայը, Հնդկաստանը և Պակիստանը չեն հավանում Վարչապետի մարտի 1-ի հանրահավաքի կոչը. ՍիմոնյանԱրտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի տեղափոխվել են հիվանդանոց Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ լուծումներ՝ եղած խնդիրներին․ Էդմոն Մարուքյան Փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք. «Հայրենիքի փրկության շարժում»Նիկոլ Փաշինյանը կրկին հանրահավաք է անցկացնելու«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան Արթուր Դավթյանի երկընտրանքը՝ հայրենիքի փրկությունը, թե դավաճանի խարանը. Ղազինյան ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը. ՀՀ ՄԻՊԵրևանում իրար են բախվել 7 մեքենա ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրել. Hraparak.am Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶՈՒ կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը. թակարդ. Արա Զոհրաբյան Եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային՝ ՀՀ զորք մտցնելու համար. Ստեփան Դանիելյան Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կա 3 վիրավոր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար)ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել ․ ներքին անվտանգության վարչության բացահայտումը «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԵրիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքն` ԱԱԾ շենքի պատինՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ«Ստեղծված իրավիճակն աննախադեպ է». Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են խաղում Հայաստանի միջազգային վարկանիշի հետԱրմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս. Միքայել ՄինասյանՓոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Սրապ Շահինյանը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից (տեսանյութ) Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի հրավիրվել․ հերքում Մենք ունեցանք կարևոր ձեռքբերում` թույլ չտալով, որպեսզի գլխավոր դավաճանը կրկին քանդի մեր պետությունը. Սաղաթելյան ՀՀ ոստիկանությունը հերքում է Վահե Ղազարյանի` պաշտոնից ազատվելու դիմում գրելու մասին լուրը Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակԿյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր ՎանեցյանՎահագն Ալեքսանյանը հերքում է Գեղամ Մանուկյանի հայտարարությունըԵվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին․ Hraparak.am Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ)Վարչապետի աշխատակազմը չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները․ Արսեն Թորոսյան Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանըՈստիկանապետ Վահե Ղազարյանն ազատման դիմում գրեց. Mediaport Ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրահանգին. MediaportԼեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջինԲիլ Գեյթսը հայտնել է, թե որն է մարդկության ամենաբարդ խնդիրըՓաշինյանի հրաժարականի պահանջով երթին մասնակցում է ավելի քան 20.000 քաղաքացի (տեսանյութ)Տղամարդու «ուժը» վերականգնող բնական միջոցները Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ ՀՀ նախագահին. ՓաշինյանՎեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ)
Ամենադիտված