«Վահագնի Սիթի»-ն 10 միավորի առավելությամբ հաղթեց «Կիլիկիա»-ն. Բասկետբոլի Ա լիգա
ՍպորտՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում մրցեցին «Կիլիկիա»-ն և «Վահագնի Սիթի»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատարը` «Վահագնի Սիթի»-ն առավելություն ուներ առաջին երկու քառորդներում, սակայն զիջեց 3-րդ և 4-րդ քառորդներում: Ի վերջո «Վահագնի Սիթի»-ն հաղթեց 112:122 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Կիլիկիա»-ից Քրիստիան Ռոբերտսոնը էր, ով վաստակեց 46 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և 4 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում: