Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ) Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ) Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Աղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալ 

Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գյումրիին հա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մությունը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպավորությունները ներ­կայացնել: Նա ասաց․ «Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկության» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, և նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճա­կը, և ավելի ու ավելի են համոզվում «Հայրենիքի փրկության» շարժման կողմից առաջ մղվող գաղափարնե­րի ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը»:
-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:
-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզի­կապես հնարավորություն չեղավ ներս մտնել: Նույնը վերաբերում է Գյումրիին: Հստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի «Հայրենի­քի փրկության» շարժումը:
-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:
-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագա­յի մասին: Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարա­կության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցե­րին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրա­կարգում առաջինը Փաշինյանի հե­ռացման հարցն է:
-Դուք հիմա բավականին դրա­կան եք ներկայացնում հանդի­պումները, բայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:
-Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտա­հայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել և փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցների այցը Գյումրի: Թե իշխանություննե­րից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմա­կերպված ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա: Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան: Այդ ուղղությամբ տարված աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են:
-Այցելելու եք բոլո՞ր մարզեր:
-Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշվի առնելով եղա­նակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երևան: Ուստի պետք է մենք այցելենք և ներկա­յացնենք մեր ծրագրերը:
ՀԳ. Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս անդրա­դարձել է իրենց հանդիպումներին. «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում: Ես կասեի, որ ժողովուրդը մտո­րումների մեջ է՝ ապագայի վերա­բերյալ: Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետև այժմ խոսքը Հայաստանի գոյության մասին է: Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտո­րումներ են գնում ապագայի մասին: Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որևէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Այսօր զանգը խփեց, ազգը զարթնեց, պետք է համախմբվենք ու պահենք մեր հողերը (տեսանյութ)Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)Երգիչ Արամոն, Աշոտ Գևորգյանը ու այլ մշակութային գործիչներ միացան երթին (տեսանյութ)Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ)Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին (տեսանյութ)Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ովՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնելԱնհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանըԱղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա Գևորգյան
Ամենադիտված