Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Ատելության խոսք՝ երկրի առաջին դեմքից. ինչի կհանգեցնի ատելության նման գեներացումը

Հասարակություն

Թշնամության ու ատելության գեներացումը քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների կողմից վերջին շրջանում ավելի ակնհայտ է դարձել: Պատերազմի առաջին իսկ օրից թե՛ բանակին, թե՛ պետությանը իրենց աջակցությունը ցուցաբերած և քաղաքական զսպվածություն դրսևորած բոլոր ուժերն ու կուսակցությունները սկսեցին հակաիշխանական ակցիաներ իրականացնել՝ արդեն հետպատերազմական շրջանում։

«Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստում է, որ պատերազմի օրերին մենք ստեղծեցինք կարծիքի լիդերներ և առաջնորդվում ու անվերապահորեն վստահում էինք միայն նրանց։

Նիկոլ Փաշինյանը հասարակության մեծ մասի համար կարծիքի լիդեր էր, որը կարող էր փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում, բայց, Աստղիկ Ավետիսյանի կարծիքով, 2.5 տարի շարունակ մենք տեսանք միայն, որ ոչինչ չի փոխվել, ինչն էլ ավելի մեծացավ հետպատերազմական շրջանում:

Այդ փուլում առաջին ատելության խոսք տարածողներից էր երկրի ղեկավարը. «․․․Եկել ա քաղաքացու վրեժի ժամանա՛կը։ Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից, էսօրվա դեբոշերների հետեւից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից»․ սա վարչապետի՝ եռակողմ համաձայնագրի ստորագրման գիշերը արված ուղիղ եթերից հատված է, որն ամբողջությամբ պարունակում է ատելության խոսք և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը էժանացվում և բերվում է այն մակարդակի, որ մարդը բավարարի իր անհատապաշտության ձգտումը։

Աստղիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք, որն էլ ավելի է սրում երկրում առկա պառակտվածությունը, իսկ պաշտոնյան, առավել քան պետք է պահպանի կոռեկտության սահմանները. «Բոլոր այն բառերը, որոնք հնչել են վարչապետի բերանից, որոնք կոռեկտ չեն և այդ պաշտոնին չեն համապատասխանում, այսօր տարածական են դարձել, և յուրաքանչյուրը դա օգտագործում է: Ես նաև ականատես եմ լինում, որ նախկինում պաշտոն զբաղեցրած գրագետ մարդիկ այսօր իր հետ խոսում են հենց այդ բառապաշարով, ինչը, կարծում եմ, որ մեզ տանելու է կործանման»։ 

Վարչապետի վերոնշյալ հայտարարությանը հաջորդեց նրա այն գրառումը, որտեղ ասվում էր․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Երկրի ղեկավարը բացահայտ քաղաքացիական պատերազմ էր հրահրում, որից հետո նրա աջակիցները, հետևելով իրենց առաջնորդի «խորհրդին», հավաքվեցին Հանրապետության հրապարակում։

Ատելության խոսքն այսօր առավելապես տարածվում է սոցիալական ցանցերում՝ կեղծ և իրական օգտահաշիվներից, օնլայն հարթակներում  նման բառապաշարի պակաս չկա։ Այսօր համացանցը ստեղծել է պարարտ հող ատելության խոսք տարածելու համար, որովհետև մարդկանց մեծ մասը ստացել է հանրային խոսքի հնարավորություն, ինչը երբեք այսքան հասանելի չի եղել։

«Առաջնային տեղեկատվության ընկալումը փոխվեց երկրորդականի, այսինքն՝ կարող ենք կարդալ մի բան, առաջնային ինֆորմացիան թողնել, և երկրոդականի վրա շեշտադրում անել: Սոցիալական ցանցերից այդ մեկնաբանությունները տեղափոխվեցին լրատվական կայքի հարթակներ, որոնք օրեցօր ավելանում են: Վիրավորական խոսքերը, ոչ կոռեկտ մեկնաբանությունները, անպարկեշտ և հայհոյախառն բառամթերքը դարձել են մեր առօրյա կյանքի մի մասնիկը: Սա մի կողմից հանգեցնում է հասարակության պառակտվածության, մյուս կողմից սոցիալական ցանցերում այն մարդիկ, ովքեր մեդիագրագետ չեն, ովքեր նոր են փորձում սոցիալական մեդիայի հնարավորություններից օգտվել, ապատեղեկատվությունը ահռելի չափերի են հասցնում»,- ընդգծում է Աստղիկ Ավետիսյանը:

Աստղիկ Ավետիսյանի համոզմամբ՝ նախկիններին մեղադրելը ձախողած գործընթացներում ևս ատելության խոսք է: Դրա բացառման հիմքը, նախևառաջ, պետք է դնի իշխանությունը՝ լինելով համախմբման ուժ:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված